Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ նոր ֆիլմում են նկարահանվում Սոս Ջանիբեկյանը, Տաթև Հովակիմյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանն և այլք

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

«Մի երկրաշարժի պատմություն». այսպես է կոչվում ռուսական կինոարտադրության այն ֆիլմը, որ պատմելու է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած երկրաշարժի մասին: Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունենալու նաև հայ դերասանները: BlogNews.am-ը զրուցել է ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիդիշյանի, ինչպես նաև գլխավոր դերակատարուհիներից մեկի՝ Տաթև Հովակիմյանի հետ:

«Այս թեմայի հանդեպ ես անտարբեր չեմ, քանի որ ինչ-որ չափով ինձ համարում եմ այս իրադարձությունների մասնակից: 1988 թվականին ես ապրում էի Երևանում, դեպքի հաջորդ օրը մենք հարևանների հետ նստեցինք մեքենա և գնացինք Գյումրի: Երբ քաղաք մտանք, կանգնեցինք առաջին իսկ քանդված տան մոտ և սկսեցինք հավաքել փլատակները, ցավոք, ողջ մարդկանց չգտանք: Այդ ամենն իմ միջով անցել է, այդ ամբողջ էմոցիաները և ցավը դեռ ապրում են իմ մեջ»,-պատմեց Ռուբենը:

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են Գյումրիում, երբ երկրաշարժի ժամանակ հանդիպում են գլխավոր հերոսները՝ ճարտարապետ Անդրեյ Բերեժնոյը և երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանը: Ճակատագրի բերմամբ սա նրանց երկրորդ հանդիպումն էր. մի քանի տարի առաջ Բերեժնոյի պատճառով ավտովթարի զոհ էին դարձել Ռոբերտի ծնողները: Կրկին ճակատագրի հեգնանքով նրանք երկուսն էլ հայտնվում են նույն փրկարարական թիմում, բայց անմիջապես չեն ճանաչում իրար:

Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունենալու դերասաններ Կոնստանտին Լավրենկոն, Մարիա Միրոնովան, Դանիլ Իզոտովը, Արտեմ Բիստրովը, Սաբինա Ախմեդովան, Վիկտոր Ստեփանյանը, Սոս Ջանիբեկյանը, Տաթև Հովակիմյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը: Դերասանների քասթինգն անցկացվել է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Հայաստանում, այն տևել է հինգ ամիս։ «Հայաստանում փորձել ենք ավել քան 300 դերասանների, իսկ Մոսկվայում մոտ վաթսուն հոգու՝ չհաշված երեխաներին,- խոստովանում է Ռուբենը,- ընտրությունը բավականին բարդ էր, քանի որ գլխավոր նպատակն էր հավաքել դերասանական լավ թիմ, և կարծում եմ՝ մեզ դա հաջողվեց: Դերասանական կազմից շատերին ծանոթ եմ, նաև ծանոթ եմ նրանց աշխատանքին, ոմանց հետ էլ ծանոթացել եմ քասթինգի ժամանակ և, անկեղծ ասած, տպավորված եմ»:

Ֆիլմի նկարահանումները կսկսվեն Մոսկվայում հոկտեմբերի կեսերից, իսկ արդեն ձմռանը կշարունակվեն Գյումրիում: Ռուբենը նշում է, որ առաջին հերթին ուզում են էմոցիոնալ ֆիլմ անել, անել լավ կինո, որ մարդկանց անտարբեր չթողնեն։ «Սկզբնական փուլում ֆիլմն ուներ երկու սցենար, այն մեզ դուր էր գալիս, բայց այն, այսպես ասած, շատ հայկական էր: Մենք կես տարի աշխատել ենք սցենարի վրա, որպեսզի այն հետաքրքիր դարձնենք ռուս հանդիսատեսի համար: Ինձ թվում է՝ մենք հասել ենք իդեալական բալանսի, երբ ֆիլմը կարող է հետաքրքիր լինել և՛ հայ, և՛ ռուս հանդիսատեսին: Ինձ համար ամենամեծ խնդիրն այն էր, ինչ մենք ուզում էինք ասել հայերին: Ես հիմա չեմ պատմի այն հիմնական մեսիջի մասին, որն, ինչպես ինձ է թվում, գտել ենք: Նայեք ֆիլմը, տա Աստված՝ այն ստացվի, և այդ ժամանակ կարող ենք շփվել և կարծիքներով փոխանակվել: Բայց սա ինձ համար շատ պատասխանատու խնդիր է, քանի որ դեռ վերքս ցավում է: «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմը նկարահանվելու է ռուսերեն լեզվով, բայց մենք պարտադիր կթարգմանենք նաև հայերեն, և հուսով եմ՝ այն կցուցադրվի նաև Երևանում»,-եզրափակեց Ռուբեն Դիդիշյանը։

Տաթև Հովակիմյանը նշում է, որ նրան զանգահարեցին և կանչեցին քասթինգի, որից հետո էլ ընտրվեց գլխավոր դերերից մեկի համար. «Շատ չեմ ուզում մանրամասնել իմ կերպարը, միայն կնշեմ, որ այն կապվում է 1988 թվականի երկաշարժի հետ: Ես արդեն երկրորդ անգամ եմ խաղում ֆիլմում, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա: Հեշտ չէ, քանի որ յուրաքանչյուր անգամ պատասխանատվությունն ավելի ու ավելի  մեծ է, քանի որ այստեղ շատ զոհեր են եղել, և լավ գիտենք՝ ինչպես են ապրել մարդիկ: Այս ֆիլմում խաղալը ևս մեծ պատասխանատվություն է ինձ համար, ինչպես «Անավարտ թռիչք»-ում»:

Սա Տաթևի մասնակցությամբ արդեն արդեն երրորդ ֆիլմն է: Հարցին՝ արդյո՞ք դերասանուհին կկարողանա համեմատել հայկական և ռուսական կինոարտադրության ֆիլմերը, Տաթևը պատասխանեց. «Իհարկե, հայկական ֆիլմերից էլ երբեք չեմ բողոքել և անդադար բողոքել չեմ սիրում: Այստեղ էլ շատ լավ ֆիլմեր ստեղծվում են, իսկ ռուսական շուկան սիրել եմ, նաև թատրոնը և շատ ուրախ եմ, որ կաշխատեմ այս ֆիլմում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում վատ են աշխատում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Լիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցքԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետոԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ․ Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է