Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պահանջում եմ, որ թուրք, թուրքիա բառերը գրվեն միշտ փոքրատառով. Քրիստ Մանարյան

ԼԱՅՖ
Life.panorama.am-ը գրում է.
 
1915թ-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից դարից ավելի է անցել, սակայն մենք գնալով միայն ավելի ենք մոտենում այդ մեծ ողբերգությանը: Մենք շարունակում ենք պայքարել, որպեսզի այն, որպես փաստ, ընդունի ողջ աշխարհը: 
 
Երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանը, Life.panorama.am-ի հետ թեմայի շուրջ զրուցելիս, նշեց.
 
«Մեր պահանջատիրությունն ու մարտական տրամադրվածությունը, հավատացնում եմ` երբեք չեն էլ պակասելու, այլ գնալով ավելի թափ են ստանալու: Թուրքական երկու պետություններն էլ հորինված երկրներ են, երկուսն էլ բռնապետներ են այսօր ղեկավարում, հրաշք չի լինելու, լինելու է երկարատև, ծանր պայքար: Ինձ համար ով էդ պայքարից հետ կանգնեց կամ անգամ պասիվ եղավ` միանշանակ դավաճան է: Ես զգում եմ ազգային գաղափարախոսության չտեսնված վերելք, դա չզգալ չի լինի, դրան պիտի տեր կանգնենք: Լացկան երգերն ու տրամադրությունները պետք է մեկընդմիշտ մոռանալ, մենք պիտի ստիպենք մեզ հաշտվել այն մտքի հետ, որ եթե կորցրածն այս կամ այն կերպ հետ չբերեցինք` ոչ միայն հարգանքի, այլեւ ապրելու արժանի չենք երկրագնդում: Պետք է գործել հետեւողականորեն, համառորեն, հնարավորինս սառը դատելով, թեեւ տաքարյուն ազգ ենք, եւ օգտագործելով բոլոր հնարավորությունները, որոնց մեջ անձամբ ես ոչ մի խտրականություն չեմ դնում, մեր երկրի նախկին սահմանները վերադարձնելու պայքարում բոլոր ձեւերն ընդունելի են, առանց բացառության»:
 
Մեր զրուցակցի խոսքով՝ մորական արմատները հենց Արեւմտյան Հայաստանից են, ավելին՝ տատին հենց թուրքերն են փրկել.
«Մորական տատիս Ցեղասպանության ժամանակ փրկել են թուրքերը: Ուրեմն մարդկային ինչ-որ բան եղել է նրանց հոգում: Դե ուրեմն թող նրանց սերունդները ձայն բարձրացնեն ու ստիպեն սեփական կառավարությանը Հայոց Ցեղասպանությունն ընդունել պաշտոնապես: Բայց իրականում նման միամիտ բաների վրա հույս չեմ դնում, ինչ-որ անելու ենք` ինքներս պիտի անենք, աշխարհի հայերով: Կռիվը չի վերջացել, ողորմելի բռնապետերն ուզում են իրականացնել իրենց վաղեմի զառանցանքը` ստեղծել մեծ թուրան: Մենք նրանց ճանապարհին ենք, երկուսիս շահերը տրամագծորեն հակառակ են: Բայց մենք վաղուց արդեն այն հայերը չենք, որոնց տղամարդկանց կարելի էր հավաքել ու զինաթափել, այդ մղձավանջն այլևս երբեք չի կրկնվի, մենք պիտի նորից մեր Մեծ Երկրի տերը դառնանք ու անպայման ելք ունենանք դեպի ծով: Եթե սա իմ հայրենակիցներից որեւէ մեկին ուտոպիա կթվա` թող խաչակնքի. որքան գիտեմ, քրիստոնյաները նման պարագայում խաչակնքում են...»,- շեշտեց Քրիստ Մանարյանը:
 
«Պահանջում եմ, որ թուրք, թուրքական, թուրքիա բառերը գրվեն միշտ փոքրատառով. ես քաղաքական գործիչ չեմ ու դա պահանջելու իրավունք ունեմ»,- ավարտեց դրամատուրգը:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
 
«Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալ