Վրաստանում նախագահի աներորդուն չորս տարվա բանտարկության են դատապարտել զենք պահելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիի քաղաքային դատարանը չորս տարվա բանտարկության Է դատապարտել Վրաստանի առաջին տիկնոջ եղբորը՝ Միխեիլ Մղալոբլիշվիլիին, որը մեղադրվում Է ապօրինի զենք պահելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի Առաջին ալիքը՝ վկայակոչելով դատարանի վճիռը:
Մղալոբիշվիլին  ՆԳ նախարարության աշխատակիցների կողմից ձերբակալվել Է հունվարի կեսերին ապօրինի հրազեն ձեռք բերելու, կրելու եւ պահելու մեղադրանքով: Ձերբակալվածն իր մեղքը չի խոստովանել:     
«Միխեիլ Մղալոբլիշվիլին դատապարտվել Է չորս տարվա բանտարկության: Նա մեղադրվում Է ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու մեջ: Նա բանտարկության մեջ Է գտնվում արդեն չորս ամիս»,- ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: 
Դատական նիստին նաեւ ներկա Է եղել երկրի առաջին տիկին Մակի Չիչուան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
			
			
			
			
			
				
			
			
			


