Ավստրալացի 12-ամյա տղան փորձել Է ավտոմեքնայով կտրել-ացնել մայրցամաքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվստրալիայում ոստիկանությունը ձերբակալել Է 12-ամյա տղայի, որն, ինչպես պնդում են ոստիկանները, փորձել Է ավտոմեքենայով անցնել ամբողջ երկրով: Նրան արդեն հաջողվել Էր անցնել 1300 կիլոմետր՝ արեւելքից արեւմուտք, երբ նրան կանգնեցրել Է պարեկային ավտոմեքենան: Ոստիկաններն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ավտոմեքենայի թափարգելը քարշ Էր գալիս գետնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ոստիկանությունը պարզել Է, որ տղան 14 ժամում կտրել-անցել Է Նոր Հարավային Ուելսի նահանգը, եւ պատրաստվում Էր շարունակել ուղեւորությունը մինչեւ Արեւմտյան Ավստրալիայի նահանգի Փերտա քաղաք: Դրա համար նա եւս 30 ժամ պետք Է ընթանար անապատի ճանապարհով: Ավստրալիայում վարորդական իրավունք կարելի Է ստանալ 16 տարեկանից:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



