Թրամփի վարկանիշը պաշտոնավարումն սկսելուց երեք ամիս անց ամենացածրն է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊետության ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին երեք ամսվա աշխատանքին հավանություն Է տալիս ամերիկացի ընտրողների 41 տոկոսը, ինչի մասին վկայում են Gallup ընկերության վարկանիշի տվյալները:
Ընկերությունն ընդգծում Է, որ դա նախագահության առաջին եռամսյակի արդյունքների ամենացածր ցուցանիշն Է իր սոցիոլոգիական հետազոտությունների ողջ պատմության ընթացքում: Այսպես, նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը պաշտոնավարումն սկսելուց երեք ամիս անց կազում Էր 64 տոկոս:
Մինչեւ Թրամփը աշխատանքի առաջին երեք ամսից հետո ամենացածր ցուցանիշն ունեցել Է դեմոկրատ նախագահ Բիլ Քլինթոնը. նրա գործունեությանը հավանություն Էր տալիս հարցվածների 55 տոկոսը: Ամենաբարձր վարկանիշն արձանագրել Է նախագահ Ջոն Քենեդին, որի եռամսյա պաշտոնավարումը դրական Է գնահատել ընտրողների 74 տոկոսը:
Հետազոտության արդյունքները հիմնված են ԱՄՆ-ի նախագահի վարկանիշի ամենօրյա դիտարկման վրա՝ սկսած հունվարի 20-ից մինչեւ ապրիլի 19-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
			
			
			
			
			
				
			
			
			


