Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դաջվածքի մասնագետը Հայաստանում որեւէ մեկին չի վստահի իրեն դաջվածք անել

ՖՈՏՈ

«Դաջվածք չունեմ, որովհետև  ինքս լավ չեմ կարող անել. աշխատելու ընթացքում երկու ձեռքս էլ պետք են, իսկ ուրիշին էլ ուղղակի չեմ վստահի։ Արտերկրում հնարավոր է վստահեմ,  բայց Հայաստանում՝ չէ»,-պատմում է մասնագիտությամբ նկարիչ, այժմ էլ Tattoo Sam's Studio-ում դաջվածքի մասնագետ Սամվելը, ով արդեն վեց տարի է, ինչ աշխատում է այս ոլորտում։ Սամվելը հաստատեց, որ Հայաստանում վերջին տարիներին տատու արվեստի մեծ զարգացում է նկատվում․«Մեծ  առաջընթաց կա, կարծրատիպերն ահագին կոտրվել են: Ավելանում են դաջվածք ունեցող աղջիկները, բացի այդ՝ մարդիկ ավելի ոճային ու ճաշակով բաներ են ընտրում»:

Տատուի մասնագետը նշեց նաև այս ամենի վատ կողմերը․«Գնալով ավելանում է դաջվածք անող մասնագետների թիվը, ովքեր հիմականում աշխատում են միայն գումարի համար, այդ պատճառով էլ շատ են վատ արված աշխատանքները»։

Սամվելի խոսքով՝ հենց դա է այն հիմնական  պատճառը,  որի համար մարդիկ ուզում են հեռացնել իրենց դաջվածքները․«Նման դեպքեր շատ հաճախ են հանդիպում՝  վատ որակի աշխատանք անելու պատճառով։ Ինքս դաջվածք հեռացնելով դեռ չեմ  զբաղվում։ Դա անում  են լազերային եղանակով, հատուկ լազերով, որպեսզի սպի չմնա, ու մաշկը նորմալ մաքրվի, բայց դա շատ դժվար է: Դրա համար ես առաջարկում եմ հին դաջվածքի վրայից նորն անել: Այստեղ առողջության համար վտանգ բացարձակ չկա:

Տատուի մասնագետի  դիմելիս հաճախորդը սկզբում պետք է նրա  աշխատանքներին ծանոթանա, իսկ երկրորդ ամենակարևոր բանը հիգիենան է․ անզգուշության դեպքում կարելի է վարակվել տարբեր հիվանդություններով»։

Սամվելից իմացանք նաև հայ հաճախորդների նախասիրությունների մասին․ «Դաջվածք ունենալ ցանկացողները հիմնականում երիտասարդներն են (տասնութ տարեկանից  ցածրերին Սամվելը չի ընդունում,-խմբ.),  բայց լինում են դեպքեր, երբ շատ ավելի մեծ տարիքի մարդիկ են գալիս։ Կոնկրետ ինձ մոտ գալիս են հավասար քանակով աղջիկներ ու տղաներ։

Դաջվածքի էսքիզ ընտրելիս հաճախորդները մեծ մասամբ ուղղորդվում են պատկերի գեղեցկությամբ, բայց կան նաև այնպիսինները, ովքեր նախ և առաջ կարևորում են  դաջվածքի իմաստը։ Էսքիզները ես եմ խորհուրդ տալիս, կամ էլ իրենք են բերում՝ արդեն պատրաստի։ Որոշ ժամանակ առաջ շատ էին գրվածքներ անում (հիմնականում անգլերեն), սրբապատկերներ, խաչեր, կրոնական թեմաներ»։

Վախերի ու կասկածներիի հետ մեկտեղ տատու-սրահներում զվարճալի դեպքեր ևս հաճախ են լինում․«Մի անգամ մի աղջիկ շատ էր վախենում ցավից։ Մենք խաբեցինք ու ասացինք, որ ցավազրկող ենք օգտագործում, բայց ընդամենը վազելին  էինք քսել: Չէր զգում ցավ։ Վերջում ճիշտն ասացինք, ծիծաղեց: Ներշնչանքից էր ամեն ինչ»։

Դաջվածքի գինը կախված է տվյալ աշխատանքի բարդությունից։ Հայաստանում մշտական տատուների գնացանկը հիմնականում սկսվում է 10․000 դրամից և աշխատանքի չափսին ու բարդությանը համապատասխան՝ բարձրանում։

Լուսինե Իսրայելյան

NEWS.am STYLE

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան