Ադրբեջանում արգելափակել են ՏՆՏ հեռուստաալիքը Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակների ցուցադրության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի որոշ մալուխային օպերատորներ դադարեցրել են ռուսական ՏՆՏ ու ՏՆՏ 4 հեռուստաալիքների հեռարձակումը։
Մասնավորապես, ալիքները այլեւս հասանելի չեն ամենատարածված մալուխային օպերատորներից մեկի՝ Բաքու- ԿԱՏՎ 1 -ի բաժանորդներին ։ Ընկերությունից haqqin.az–ին հայտնել են, որ ալիքները անջատվել են դրանցով Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակների ցուցադրության պատճառով։ Հեռարձակումը կվերականգնվի ապրիլի 25-ից հետո։ Իսկ մինչ այդ դրանց փոխարեն թուրքական ալիքներ են հեռարձակվում։
ՏՆՏ-ն ու ՏՆՏ4-ը «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի մեջ են մտնում, որը Ռուսաստանի ու Արեւելյան Եվրոպայի առաջատար մեդիաընկերությունն է։ Երկու հեռուստաալիքներն էլ մտնում են «Գազպրոմ- մեդիա․ Ժամանցային հեռուստատեսություն» ենթահոլդինգի մեջ, որի գլխավոր տնօրենը Արթուր Ջանիբեկյանն է։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



