Գերմանացիները Էրդողանի աջակից գերմանաբնակ թուրքերին հորդորում են հեռանալ երկրից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Բրուհի քաղաքում բնակվող թուրքերի բնակարաններ են ուղարկվել նամակներ, որոնցով կոչ է արվում Էրդողանի կողմնակից թուրքերին լքել Եվրոպան:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Էրդողանին սիրող գերմանաբնակներ» բառերով սկսվող նամակներում ասվում է. «Մենք անհանգստացած ենք Գերմանիայում բնակվող Էրդողանի կողմնակիցների պատճառով: Նրանց հետ համատեղ բնակվելը չի կարող շարունակվել: Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք վերցնեք ձեր ընտանիքները և լքեք մեր երկիրը: Ե՛վ Էրդողանին, և՛ ինքներդ ձեզ լավություն կանեք, եթե լքեք մեր երկիրը»:
Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Գերմանիայի եւ Նիդերլանդների իշխանություններն արգելեցին թուրք նախարարների ելույթները թուրքական արմատներով ընտրողների առջեւ սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեի նախօրեին: Այդ ամենից հետո Էրդողանն իր ելույթներում եվրոպացիներին բազմիցս մեղադրել է նացիստ և ֆաշիստ լինելու մեջ:
			
			
			
			
			
				
			
			
			


