Հռոմի պապը կոչ է արել կանգնեցնել «պատերազմի տերերին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի պապ Ֆրանցիսկոսը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում կոչ է արել կանգնեցնել «պատերազմի տերերին»:
«Ես կարծում եմ՝ այսօր մեղքը իր ամբողջ կործանիչ ուժով հանդես է գալիս պատերազմների, բռնության տարբեր ձևերի, թույլերին ճնշելու մեջ: Աշխարհը պետք է կանգնեցնի պատերազմի տերերին, որովհետև դրա գինը միշտ վճարում են ամենաանպաշտպանները»,- հայտարարել է Հռոմի պապը Պալիանո քաղաքի բանտ այցելության ժամանակ, որտեղ նա ոտնլվայի արարողություն է անցկացրել:
Նա նշել է, որ ռազմական հակամարտություններից շահույթ են ստանում միայն զենքի վաճառքով զբաղվողները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



