Թրամփը մեկնաբանել է Մերկելի հետ ձեռքսեղմումից հրաժարվելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Associated Press-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կապված միջադեպը, երբ հրաժարվեց նրա հետ ձեռքսեղմումից:
«Այն ժամանակ ինչ-որ մեկը կարծես բացականչեց՝ սեղմե՛ք նրա ձեռքը, սակայն ես չլսեցի: Գիտե՞ք, մենք բավականին երկար ժամանակ էր, ինչ միմյանց հետ շփվում էինք, և ես նրա ձեռքը արդեն չորս անգամ սեղմել էի»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ իրեն հաջողվել է Մերկելի հետ հասնել «անհավանական փոխհասկացողության»՝ չնայած ՆԱՏՕ-ի և ներգաղթի հարցերով իրենց տարաձայնություններին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



