Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բնապահպանության նախարարը Ժնևում մասնակցել է Քիմիական նյութերի միջազգային կառավարմանը նվիրված համաժողովին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը  սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Ժնևում (Շվեյցարիա) մասնակցել է Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման ղեկավար մարմնի` քիմիական նյութերի կարգավորման վերաբերյալ միջազգային համաժողովի 4-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հանդիպմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառման հիմնական նպատակն է խթանել երկրների առավել լայն մասնակցությունը և ներգրավումը քիմիական նյութերի ռազմավարական մոտեցմանը` կարևորելով քիմիական նյութերի և թափոնների արդյունավետ կառավարմանն առնչվող հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունը:

Պլենար նիստի ընթացքում հնչել են ծրագրային ելույթներ, որոնցում շոշափվել են զարգացման և բիզնեսի ոլորտում քիմիական նյութերի միջազգային կարգավորման ապագայի ռազմավարական մոտեցումները, ներկայացվել է քիմիական նյութերի կառավարման հայեցակարգը մինչև 2020թ., կոչ  է արվել բոլոր շահագրգիռ կողմերին առաջիկա հինգ տարիների ընթացքում ջանքեր ներդնել 2020թ. նախանշված նպատակին հասնելու համար: Նստաշրջանն անցկացվել է երեք զուգահեռ նիստերով («Բազմաճյուղային համագործակցություն քիմիական նյութերի առավել արդյունավետ կարգավորման համար», «Բազմաճյ ուղային համագործակցություն կայուն զարգացման համար», «Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման մոդելը գործողության մեջ» խորագրերով):

«Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման մոդելը գործողության մեջ» խորագրով նիստի ընթացքում հնչել են մի շարք երկրների նախարարների և այլ բարձրաստիճան անձանց հայտարարությունները: Հայտարարությամբ հանդես  է եկել նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նախարարն իր ելույթում շեշտել է, որ քիմիական նյութերի և թափոնների անվտանգ կառավարման սկզբունքը ներառված է Հայաստանի Հանրապետության բոլոր բնապահպանական և առողջապահական ռազմավարական փաստաթղթերում, սակայն շատ անելիքներ կան քիմիական նյութերի կառավարման մասին գիտելիքների ավելացման առումով` ելնելով ռիսկի հիմնավորված գնահատականից:

ՀՀ բնապահպանության նախարարը, մասնավորապես, ասել է. «Որոշումների ընդունման, միջոցառումների անցկացման և ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի բազմաոլորտ համագործակցությունը և համաձայնեցված մոտեցումը: Այդպիսի մոտեցում պետք է լինի բոլոր հիմնախնդիրների լուծման համար` նանոտեխնոլոգիաներից մինչև բարձր թունունակությամբ և ժամկետանց պեստիցիդների պաշարները, արտադրության մեջ քիմիական նյութերը, ինչպես նաև էնդոկրին խանգարումներ առաջացնող նյութերը: Մեր երկրի տնտեսության մեջ շուկայական մեխանիզմների ներդրումը նպաստել է մասնավոր հատվածի և ձեռնարկատիրության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչն էլ ենթադրում է պետության դերի բարձրացում` առողջության պահպանման, շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական անվտանգության հարցերում: Առաջ է եկել տնտեսական խթանների ձևավորման անհրաժեշտություն` բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների հոգատար վերաբերմունքի, ռեսուրսներ և էներգիա խնայող, առավել մաքուր տեխնոլոգիաների մշակման և ներդրման համար»:

Արամայիս Գրիգորյանը նիստի մասնակիցներին հայտնել է, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում կատարելագործվում է քիմիական նյութերի և թափոնների վերաբերյալ օրենսդրական բազան` նպատակ ունենալով կիրառել արդյունավետ միջոցներ ռիսկի նվազեցման համար:

Բնապահպանության նախարարն այցի շրջանակներում առանձնազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար տիկին Բարբարա Հենդրիքսի հետ, որի ընթացքում քննարկվել են բնապահպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցության առկա վիճակը և հեռանկարները, մասնավորապես, 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Բեռլինում նախարարների միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և հետագա քայլերը:

Արամայիս Գրիգորյանը հանդիպել է նաև Ստոկհոլմի, Բազելի և Ռոտերդամի կոնվենցիաների գործադիր քարտուղար Ռոլֆ Պայեի հետ: Քննարկվել են նշված կոնվենցիաների շրջանակներում ծավալված համագործակցության ներկա վիճակը և հեռանկարային ծրագրերը:

 

Անգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներինԻրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետներըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ