Հստակեցվել են «Ավատարի» հաջորդ 3 մասի թողարկման ամսաթվերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայտնի են դարձել հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի հաջորդ երեք մասի թողարկման ամսաթվերը:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, մի քանի անգամ հետաձգվելուց հետո պարզ է դարձել, թե երբ էկրան կբարձրանան 2009-ին նկարհանված գիտաֆանտաստիկ կինոնկարի հաջորդ մասերը:
Ըստ ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջի հաղորդագրության` «Ավատար-2»-ը կինոթատրոններում կլինի 2020-ին, իսկ երրորդ և չորրորդ մասերը` 2021-ին և 2025-ին` համապատասխանաբար:
Բոլոր երեք մասի պրեմիերաներն էլ նախատեսված են դեկտմբերի 17-20: 20th Century Fox ստուդիայի հաղորդմամբ` արդեն աշխատանքներ են տարվում բոլոր հաջորդ մասերի ստեղծման ուղղությամբ: Գլխավոր դերերը կրկին կմարմնավորեն Սեմ Ուորթինգթոնը, Զոի Սալդանան, Սիգուրնի Ուիվերը և Սթիվեն Լենգը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



