Երեւան-Մեղրի ճանապարհին բախվել են «Միթսուբիշին» եւ «Մերսեդեսը». կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 17:36-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Grandis» մակնիշի 34 QN 803 (վարորդ՝ Հ. Մ.) եւ «Mercedes» մակնիշի 34 LO 570 (վարորդ՝ 1991 թ. ծնված Մ. Ղ.) համարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Մ. Ղ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները Մ. Ղ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Տուժածը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



