«Երկու ոտքերս ծնկներից ներքև չեն աշխատում». ինչ է պատմում արցախցի հետախույզը ապրիլյան պատերազմի մասին (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmlur.am-ը գրում է..
Պայմանագրային զինծառայողներ, հետախույզներ՝ Էրիկ և Էդուարդ Մաթևոսյանները 2016 թ. ապրիլ ամսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել են:
Նշենք, որ Էրիկ Մաթևոսյանը հաշմանդամության կարգ չի ստացել, քանի որ դեռ գտնվում է ծառայության մեջ:

Էրիկ Մաթևոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբայրը վիրավորվել է ապրիլի 4-ին` ականականետից: Իսկ նա հրազենային վիրավորում է ստացել ոտքերից ապրիլի 18-ին հատուկ գործողոթյուն իրականացնելիս՝ դիրք գրավելուց:


Արցախցի հրամանատարին գրեթե արնաքամ վիճակում հասցրել են Մարտակերտի հոսպիտալ, որտեղ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո, տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ: Այնտեղ նրան վիրահատելուց հետո անմիջապես տեղափոխել են Երևանի Զինվորական կլինիկական կենտրոնական հոսպիտալ, որտեղ մեկ անգամ ևս ենթարկվել է վիրահատության՝ մնալով շուրջ երեք ամիս:
Շարունակությունն՝ այստեղ



