Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կալավան համայնքում արկածային զբոսաշրջության ծրագիրը կրկնապատկել է գյուղ այցելող զբոսաշրջիկների թիվը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում գործող «Թայմ Լենդ»  հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը հեռանկարային եւ իրատեսական է համարում իրենց համայնքում արկածային զբոսաշրջության արմատավորումը, որի ուղղությամբ հիմնադրամը կատարել է որոշակի քայլեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «Թայմ Լենդ»  հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը, արկածային զբոսաշրջությունը լայն հնարավորություն կարող է բացել գյուղի զարգացման համար՝ այստեղ բերելով ամենատարբեր ե րկրների հազարավոր արկածային զբոսաշրջության սիրահարների:«Արդեն մի քանի տարի է, ինչ մեր համայնքն ընդունում ու ճանապարհում է արտասահմանցի զբոսաշրջիկների: Նրանց հետաքրքրում է մեր բնությունը, հնագիտական արժեքները, ժողովրդի ապրելակերպն ու զբաղմունքը: Բայց առավելապես նրանց գրավում է արկածային տուրիզմի միջավայրը, որը ստեղծված է մեր մտահղացմամբ:Ուռենուց կառուցված կամրջի մի ծայրին արկածային տուրիզմի սիրահարները ստիպված են դատարկել գրպանների ողջ պարունակությունը: Կամրջից այն կողմ արդեն Քարե դարն է: Այստեղ այցելողները պետք է պատրաստեն քարից գործիքներ, քարեդարյան կացարաններ եւ 21 օր ապրեն նախամարդու կյանքով»,- ներկայացրեց Ռոբերտ Ղուկասյանը:  Նրա հավաստմամբ՝ արկածային տուրիզմի ներդրման շնորհիվ  ամեն տարի զբոսաշրջիկների թիվը Կալավանում գրեթե կրկնապատկվել է՝ նախորդ տարում հասնելով մինչեւ 4 հազարի: «Այսպիսի սրընթաց զարգացման գյուղում պատրաստ չէր ոչ ոք , ուստի որոշեցինք մեկ տարի դադար վերցնել, որպեսզի մեր գյուղի բնակիչները հասցնեն կարգի բերել գիշերակացի համար նախատեսված կացարանները: Գյուղում բացառված է խոշոր հյուրանոցի կամ ռեստորանի կառուցումը: Զբոսաշրջիկները պետք է գիշերեն կամ գյուղացիների տանը, կամ էլ նրանց պատկանող էկոքոթեջներում: Այժմ գյուղում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: 4 սեփականատերեր իրենց միջոցներով բարեկարգում եւ հարմարեցնում են իրենց բնակարանները՝ զբոսաշրջիկներին ընդունելու համար: Եվս 10 ընտանիքների համար մենք այժմ դրամաշնորհային միջոցներ տրամադրող կազմակերպությունների հետ ենք բանակցում՝ նոր բնակարանների նորոգումները կազմակերպելու համար: Նախնական հաշվարկներով՝ այս տարվա վերջին արդեն բարեկարգվող կացարաններն ամբողջությամբ պատրաստ կլինեն ընդունելու զբոսաշ րջիկներին: Մեր գյուղը սկսել է հետաքրքրել ոչ միայն զբոսաշրջիկներին, այլեւ արտասահմանցի գիտնականներին: 2014-ի վերջում այստեղ տուն գնեց հնագետ, 30 տարի Տրոյայի պեղումները  ղեկավարած անձանցից մեկը` Հանս Պիտեր Ուերպմանը: Այստեղ նա ժամանում է տարին մի քանի անգամ»,-պատմեց Ռոբերտ Ղուկասյանը:
 
 Խոսրով Խլղաթյան

 

Անունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան