Արթուր Աբրահամ-Ռոբին Կրասնիկի մենամարտը կկայանա ապրիլի 22-ին
ՍՊՈՐՏՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտը կկայանա այսօր` ապրիլի 22-ին, Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: 37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցն է 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:
Նախօրերին Էրֆուտում տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Ռոբին Կրասնիկինը՝ 75.6 կգ:
Սիրված բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



