Մոլդովայում ձյան ցիկլոնի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոլդովայում ձյան ցիկլոնի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել, տարերքի հարվածի հետևանքների դեմ պայքարում ներգրավվել է նաև բանակը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նախագահ Իգոր Դոդոնը, փոխանցում է «Российская газета»-ն:
Նրա խոսքով՝ արտակարգ դրություն սահմանելու խնդրանքով դիմել է ԱԻ հանձնաժողովը՝ վարչապետ Պավել Ֆիլիպի գլխավորությամբ:
«Ներկայում գնահատվում են ազգային տնտեսությանը տարերքի հետևանքները», - գրել է Դոդոնը՝ մարդկանց խնդրելով փողոց դուրս չգալ մինչև ճանապարհները չմաքրվեն:
Երկրում երկրորդ օրն է՝ ձյան տեղումները չեն դադարում, սառնամանիք է սպասվում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



