Դերասան Սոս Ջանիբեկյանի ընկերուհին` ոճաբան, «Արմնյուզի» առավոտյան ծրագրի հաղորդավարուհի Մադոննան Ինստագրամում նոր լուսանկար է հրապարակել Սոսի հետ։ Նրանք այլևս չեն թաքցնում, որ միասին են։ Որոշ ժամանակ առաջ Սոսն իր էջում հրապարակում էր Մադոննայի լուսանկարները, սակայն իր անձնական կյանքի մասին շարունակական քննարկումներից հետո դադարեց նկարներ հրապարակել։ Մադոննան ևս պասիվ է այս առումով, սակայն այսօր հրապարակել է իր և սիրելիի լուսանկարը։
Ի դեպ, ավելի վաղ Սոսը բացառիկ հարցազրույց էր տվել
Tert.am Life–ին` խոսելով
իր և Մադոննայի սիրավեպի մասին։ Սոսը նշել էր, որ Մադոննայի հետ ծանոթացել է «Ցանկալի փեսացու» նախագծի ժամանակ։