Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աիդա Թորոսյանը՝ «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմի, ԱՄՆ-ում բնակվելու և անձնական կյանքի մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի եւ հաղորդավարուհի Աիդա Թորոսյանը, ով ապրում է ԱՄՆ-ում: Դերասանուհուն այժմ տեսնում ենք «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմում, սակայն զրուցել ենք ոչ միայն ֆիլմից, այլեւ անձնական ու գործնական այլ ծրագրերից:

-Աիդահայաստանյան հեռուստադիտողն այժմ Ձեզ տեսնում է «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմումեւ հենց այս թեմայից էլ կցանկանամ սկսել մեր զրույցըՍաբավականին հետաքրքիր ֆիլմաշար էորի հիմքում իրական պատմություն է ընկածԿխնդրեմ պատմելթե ինչը Ձեզ առաջինը գրավեցոր ընդունեցիք այս առաջարկը:

-  Ցանկացած առաջարկ ստանալիս՝ իհարկե մտածում եմ, թե ինչքանո՞վ է դա հիմա ինձ պետք, ի՞նչ կտա ինձ ու երբեք չեմ վախենում մերժելուց՝ ինչքան էլ սկզբում գրավիչ թվա։ Սակայն որոշումս կայացնելիս՝ հիմնականում առաջնորդվում եմ իմ ներքին զգացողությամբ ու դեռեւս չեմ փոշմանել։ Այս ֆիլմում նկարահանվելու առաջարկն այն դեպքերից էր, որ երկար չեմ մտածել։ Անձնակազմի անուններն արդեն հերիք էին վստահություն առաջացնելու համար, իսկ երբ դրան գումարվում է ֆիլմի գաղափարային կողմն ու հետաքրքիր կերպարն, ապա մնում էր միայն մեկ բան անել՝ կտրել 11000 կիլոմետր։

անի որ ֆիլմը «Արմենիա Պրեմիումի» եթերում է հեռարձակվումշատերըհնարավորություն չունեն այն դիտելուայդ իսկ պատճառով մի փոքր պատմեք նաեւ Ձերհերոսուհու մասինո՞վ է նա եւ ի՞նչ գործառույթ ունի ֆիլմում:

- Հայտնի լրագրող է՝ սկզբունքային, համարձակ։ Կարող է կոպիտ ու գործնական թվալ, բայց ընթացքում բացահայտվում են նրա բնավորության այլ երանգները եւս։ Ֆիլմում տարբեր զարգացումներ հենց իր արված քայլերից են բխում։ Ինձ համար կարեւորը այն է, որ բազմաշերտ կերպար է եւ շատ հետաքրքիր էր նրան կերտելը։ Արդեն մնացած բացահայտումները թողնենք հեռուստադիտողին։

-Թիմը բավականին հետաքրքիր դերասաններով է համախմբվածՇատերի համարկարեւոր անուններ կանորոնց առկայությունն արդեն լավ աշխատանքի հեռանկար էապահովումՀե՞շտ ինտեգրվեցիք թիմումովքե՞ր էին Ձեր հիմնական խաղընկերները:

- Ինչպես արդեն նշեցի, ֆիլմում խաղալու համաձայնությունս մեծ մասամբ պայմանավորված է եղել նաեւ անձնակազմով։ Սակայն մտածում էի՝ բա որ գնամ ու ինձ իրականում չհավանեն, կամ ինչքանով կկարողանանք հասկանալ իրար, որովհետև քասթինգն արվել էր Skype-ով ու անձամբ հանդիպում չէր եղել։ Սակայն ամեն ինչ ավելի լավ էր քան պատկերացնում էի։ Հրաչ Քեշիշյանի հետ առաջին պահից էլ հասկացանք իրար: Նա կարողացավ այնպես անել, որ ես ինձ հանգիստ զգամ ու հիմնովին պատկերացնեմ կերպարս։ Շատ հաճելի էր իր հետ աշխատելը։ Հիմնականում տեսարաններս Խորեն Լեւոնյանի հետ էին. տաղանդավոր դերասան ու հիանալի խաղընկեր, ով ամեն ինչ զգում է չափից առավել, ու ոչ միայն իր՝ այլեւ դիմացինի համար, ու իր զգացածով՝ քեզ էլ ավելի է ձուլում կերպարիդ։ Խաղընկերներիցս են եղել նաև Արմեն Մարգարյանը, Մարջան Ավետիսյանը, ովքեր իրենց պրոֆեսիոնալիզմով օրինակելի դերասաններ են ու չափազանց ուրախ եմ, որ նման մարդկանց կողքին է նաեւ իմ անունը։ Չեմ կարող չնշել նաև ֆիլմի աշխատակազմին՝ մարդիկ, ում ամեն օր տեսնում ես, անցկացնում կադրից դուրս ամեն մի լավ ու լարված պահ: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին այդքան լավը, ջերմ ու հոգատար լինելու համար։

-Ինչպես գիտենք՝ դուք հիմնականում ապրում եք ԱՄՆ-ումՈւզում եմ տեղեկանալթեի՞նչն է Ձեզ տարիներ առաջ տարել ԱՄՆՔանի որ դրսում ապրող յուրաքանչյուր հայարտագաղթի հետ կապված իր պատմությունն ունի:

- ԱՄՆ տեղափոխվելը երբեք չի եղել իմ պլաններում, բայց երբ ընտանիքս Գրին Քարտ շահեց՝ սկսեցի այդ ուղղությամբ մտածել։ Երբեք չգիտեմ ինչ կլինի և հետո որտեղ կցանկանամ ապրել։ Այս պահին այստեղ ավելի լավ եմ պատկերացնում իմ ապագան։ Ես իրատես եմ ու գիտեմ, որ այն ուղին որտեղ ուզում եմ հաջողության հասնել անչափ բարդ է եւ մեծ մասամբ կախված է այնպիսի հանգամանքներից, որոնք ես չեմ կարող կառավարել՝ բախտ, ճիշտ պահին ճիշտ տեղում գտնվել, կապեր, ծանոթություններ եւ այլն։ Ես ինձ բախտավոր մարդ եմ համարում, օպտիմիստ եմ ու անում եմ այն ամենն, ինչ ինձնից է կախված։ Պետք է կարողանալ ըմբռնել այստեղ գործող համակարգն ու գունավոր փուչիկների հետեւից չվազել։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ կխորտակվես ինքդ քո երազանքների մեջ ՝ այդպես էլ ոչնչի չհասնելով։

-Աիդաայդտեղ ի՞նչ աշխատանքներով եք զբաղվածինչ ծրագրեր եւ առաջարկներունեք առաջիկայի հետ կապված:

-  Այստեղ աշխատում եմ Pan Armenian հեռուստաընկերությունում, որտեղ գործընկերներիս հետ վարում եմ «Բարի լույս, հայեր» ծրագիրը, սովորում եմ ամերիկյան հայտնի դերասանական դպրոցում, խաղում Լոս Անջելեսյան թատրոններից մեկում։ Սրան զուգահեռ նոր նախագծեր, նկարահանումներ քասթինգներ… մի խոսքով, անելու շատ բան կա։ Այստեղ ամենափոքր հավանականության հնարավորությունն արդեն մեծ հույսեր է տալիս ու ուզում ես ավելին անել։ Ամեն քայլափոխին դերասաններ են, ռեժիսորներ, ֆիլմի ու բեմի մարդիկ, ովքեր հենց այդ հնարավորությունն են փորձում բաց չթողնել։ Շատերը չափազանց տաղանդավոր են, անհայտ ու դեռևս իրենց գծած հաջողության ճանապարի սկզբում, ու վախենալու է այն գիտակցումը, որ նրանցից ընդամենը մի քանի տոկոսն է հաջողության հասնելու։ Ու հասկանում ես, որ եթե ընտրել ես այս ճանապարը, ուրեմն պետք է գնաս առաջ ինչ գնով էլ լինի, հակառակ դեպքում պետք է մեկ այլ բանով զբաղվել։

Շարունակությունը՝ այստեղ

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան