Առաջին լուսանկարներն են հրապարակվել «Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի նկարահանումներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ցանցում հայտնվել են «Գահերի խաղը» ամերիկյան սերիալի յոթերորդ եթերաշրջանի նկարահանումների առաջին լուսանկարները: Դրանք կայքում հրապարակել Է HBO հեռուստաալիքի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լուսանկարներում իրենց կերպարներում ներկայացված են, մասնավորապես, դերասաններ Փիթեր Դինքլեյջը (Թիրիոն Լանիսթեր), Մեյսի Ուիլյամսը (Արյա Սթարք), Էմիլիա Քլարքը (Դեյեներիս Թարգարիեն), Լենա Հեդին (Սերսեյա Լանիսթեր), Նիկոլայ Քոսթեր-Վալդաուն (Ջեյմե Լանիստեր), Էլլի Քենդրիքը (Միրա Ռիդ), Էյդան Գիլենը (Փեթիր Բեյլիշ) եւ Քոնլեթ Հիլը (Վարիս):
Ընդամենը հրապարակված Է 15 լուսանկար:
«Գահերի խաղը» սերիալի նոր Էպիզոդների պրեմիերան տեղի կունենա հուլիսի 16-ին HBO ալիքով:
Մարտի վերջին սերիալի ստեղծողները ցանցում զետեղել Էին յոթերորդ եթերաշրջանի առաջին թրեյլերը: Դրանում հայտնվել են սերիալի գլխավոր գործող անձինք՝ Ջոն Սնոուն, Դեյներիս Թարգարիենը եւ Սերսեյա Լանիսթերը:
«Գահերի խաղը» ֆենթեզի-սերիալը թողարկում Է 2011 թվականից:-0-/56/ 16.17
«Գահերի խաղը» սերիալ, յոթերորդ եթերաշրջան, նկարահանումներ, լուսանկարներ
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



