Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսօր պատմական Հայաստանի տարածքում պետք է ունենայինք մոտ 170.000 և ավելի հուշարձաններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավելի քան 3000 հայկական ավերված հուշարձաններ են վավերագրվել 2010-2016-ին պատմական Հայաստանի՝ ներկայիս Թուրքիայի տարածքում: Ավերումներն ունեցել են հիմնականում երկու նպատակ՝ կրոնական շինությունների ոչնչացմամբ՝ վերացնել հայկական հետքերը և բեկորներն օգտագործել որպես շինանյութ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 21-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ մշակույթի նախաարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

«Հայ ժողովուրդը, դարեր շարունակ գտնվելով հայկական լեռնաշխարհում, կառուցել է բազմաթիվ կառույցներ, կոթողներ: Այսօր պատմական Հայաստանի՝ ներկայիս Թուրքիայի  տարածքում պետք է ունենայինք մոտ 170.000 և ավելի հուշարձաններ: Եղել են շինությունները, որոնք կարող էին համարվել հուշարձաններ և նույնիսկ չեն էլ հաշվառվել: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը ցեղասպանությունից հետո  հուշարձանների ավերումների թեմայով հրատարակած գիրք ունի, սակայն դրանք շատ չնչին մասն են կազմում՝ փաստելու, վավերագրելու  մեր ժառանգության ավերման խնդիրը»,-ասաց Արմեն Աբրոյանն ու նշեց, որ ավերումները հիմնականում եղել են ցեղասպանությունից հետո՝ 20-ական, 40-ական, 65-70-ական թվականներին, մինչև անգամ 2005-ին:

 Նրա խոսքով՝ 2010-2016 թթ. մշակույթի նախարարության պատվերով կատարած վավերագրումով,  հայտնի վավերագրական նյութերի` Ն. Մառի արշավախմբի  Անիում կատարած աշխատանքների, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբին արված լուսանկարների, բազմաթիվ ճանապարհորդների նկարագրությունների համաձայն, մոտ 3000 հուշարձան են վավերագրվել, սակայն դրանք արդեն ավերված են եղել: Ավերումները եղել են ինչպես կազմակերպված, այնպես էլ չկազմակերպված, երբ բեկորները պոկել ու օգտագործել են շինարարության նպատակով:

«Առաջնահերթ են եղել կրոնական կառույցների ավերումները: Շատ են եղել խաչերի, խաչքարերի, քարակերտ արձանագրությունների ավերման դեպքերը, որոնք նպատակ են ունեցել քաղաքական առումով վերացնել հայկական հետքերը: Իսկ կամուրջների, այլ շինությունների բեկորները  պարզապես պոկել և օգտագործել են որպես շինանյութ»,- ասաց Արմեն Աբրոյանը: 

Նրա խոսքով՝ մեկ տասնամյակ առաջ Անիում, Աղթամարում կատարված ամրակայման, շինարարական միջամտությունների մեթոդական մոտեցումներն ընդունելի չեն: Իրենք վերակառուցում են զուտ իրենց շահերից ելնելով՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար: «Անիի Սմբատյան պարիսպների վերնամասի խորհրդանիշը, որը վազող հովազ էր և վերևում ուներ խաչաձև մշակում, հստակ հիշեցնում էր խաչ և քրիստոնեական մայրաքաղաքի մուտքի նշան: Սակայն այն  կտրել և շարունակել են բարձրացնել շինությունը: Շատ այլ շինություններ ևս բարձրացրել են՝ վերացնելով խաչերի հատվածները»,-սաց նա և հավելեց՝ քանի որ պաշտոնական դաշտում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, մեր ձայնը բարձրացնում ենք Թուրքիայի հայերի, միջազգային ՀԿ-ների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով:  

 

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում