Սեյրան Օհանյանի որոշումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼՐԱԳԻՐ / Հայկական մամուլում օրերս տեղեկություն է հրապարակվել ՕՐՕ դաշինքում տիրող անորոշ վիճակի մասին: Դաշինքի առաջնորդները, ըստ մամուլի, անորոշության մեջ են՝ Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում են, հայտնի չէ նաեւ, թե ինչ է անում Սեյրան Օհանյանը: Մամուլի մեկ այլ հրապարակման համաձայն էլ Սեյրան Օհանյանը մտածում է սեփական կուսակցություն բացելու մասին:
Խորհրդարանի ընտրությանն ՕՐՕ դաշինքը թերեւս ամենահակասական մասնակիցներից էր, որտեղ առանցքում Սեյրան Օհանյանն էր, պաշտպանության նախարարի իր կենսագրությամբ, որը միաժամանակ թե առավելությունն ու գլխավոր խաղաքարտն էր, թե նաեւ խոցելիությունը:
Աներկբա էր նաեւ, որ ընտրությանը մասնակցելու որոշումով հանդերձ, Սեյրան Օհանյանն ինքն էլ հայտնվել էր բավական հակասական վիճակում: Մի կողմից նա գտնվում էր «ուղեկիցների» արմատական հռետորաբանության ալիքի վրա, մյուս կողմից ակնհայտորեն փորձում էր հնարավորինս տուրք չտալ այդ արմատականությանը, քաջ գիտակցելով հայաստանյան համակարգի իրողությունները, նրբերանգները եւ այդ ամենի անհամարժեքությունը Հայաստանի թե ներքին, թե արտաքին իրավիճակներին:
շարունակությունը՝ կայքում



