ԱՄՆ-ում ոստիկանն իրեն 300 դոլար տուգանել Է մեքենան արագ վարելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ի Սփերի քաղաքի (Օկլահոմայի նահանգ) ոստիկաններից մեկն իրեն տուգանել Է արագության գերազանցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է UPI-ն:
Սփերիի բնակիչներից մեկը տեսագրել Է այն ավտոմեքենան, որն ընթանում Էր ժամում ավելի քան 130 կիլոմետր արագությամբ: Դրա ղեկին եղել Է քաղաքի ոստիկանության վարչության ղեկավար Ջասթին Բերչը: Տեսնելով տեսագրությունը՝ նա Facebook-ով դիմել Է քաղաքի բնակիչներին:
«Ես շտապելու պատճառ ունեի, բայց իմ արագությունը խելամիտ չԷր»,-գրել Է նա եւ հայտնել, որ ստացված բողոքից հետո իրեն տուգանել Է եւ մտադիր Է այն վճարել, ինչպես մյուս բոլոր քաղաքացիները: Խախտումն նրա վրա կնստի 300 դոլարը գերազանցող գումար:
Բերչը լրագրողներին խոստովանել Է, որ իրեն չԷր տուգանի, եթե չլիներ տեսագրությունը: «Բայց ինչպես եւ մյուսները, ես պետք Է պատասխան տամ իմ գործողությունների համար, քանի որ բռնվել եմ»,-հայտարարել Է նա:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



