Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններ են անցկացվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտաքին գործերի նախարարարությունում ապրիլի 19-ին տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև: Հայկական կողմը գլխավորում էին ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման ու միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը և Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, իսկ ռուսական կողմը՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելի նը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Խորհրդատվություններին կարծիքներ փոխանակվեցին համաեվրոպական համագործակցության ու անվտանգության արդի խնդիրների և դրանց լուծումներ գտնելու հնարավորությունների շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև համաեվրոպական կառույցների շրջանակներում ծավալվող գործընթացներին:
Խորհրդատվությունների ավարտին ռուսաստանյան պատվիրակությանը հանդիպեց ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։
Նույն օրը Աշոտ Հովակիմյանը և Անդրեյ Կելինին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ներկայացրին խորհրդատվությունների արդյունքները։



