Իշխանի պահպանման պետական ծրագիրը
ԲԼՈԳՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տևական ժամանակ է, ինչ պետությունն իրականացնում է
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը:
Վերջին տարիների ընթացքում այն պարբերաբար թարմացվում է: Համալիր ծրագրի շրջանակներում ավարտվել են մանրաձկան արտադրություն գործարանի շինարարական աշխատանքները և այն հանձնվել է շահագործման, Սևանա լճում տեղակայվել է առաջին ցանցավանդակային տնտեսությունը: Ծրագրով նախատեսվում է 2017 թվականին Սևանա լճում տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն, որը բաղկացած կլինի 12 ցանցավանդակներից և այլ օժանդակ ենթակառուցվածքներից:
Ծրագրի արդյունավետ իրականացման շնորհիվ ի հայտ կգան միջոցներ՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և մի շարք այլ խնդիրների լուծման համար:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



