Միգրենը բավականին տարածված նեվրոլոգիական հիվանդություն է, որը նաև ունի մի շարք կողմնակի ազդեցություններ: Նյու-Յորքի գիտնականների խումբը առաջարկել է նոր ինվազիվ մեթոդ, որը կնվազեցնի միգրենի ցավերն ու դրա հետևանքները:
Մեթոդը այն է, որ բժիշկները քթանցքների միջոցով 4 տոկոսանոց լիդոկոին են ներարկում, որը ազդում է այն նյարդային հանգույցների վրա, որոնք առաջացնում են միգրենի ցավերն ու կողմնակի ազդեցությունները:
Փորձարկմանը, որը մասնակցել է 112 մարդ կատետրով ներարկումից հետո , խնդրել են գնահատել միգրենի ցավերը 1-50 բալային համակարգով: Մինչև ներարկումը փորձի մասնակիցները ցավը գնահատել են 8.25 բալ ներարկումից հետո, ցավերը, ըստ հետազոտության եղել են 4.1 բալ:
Սակայն բուժումը շարունակելուն զուգընթաց մասնակիցների ցավային սանդղակը ավելացել է և հասել 5.25 բալի: Գիտնականները նշում են, որ շարունակելու են փորձարկումները, որպեսզի հասկանան, արդյոք այս մեթոդը կարող է արդյունավետ լինել, թե ցավի նվազումը կապված է հոգեբանության հետ:
Գիտնականները միգրենի բուժման նոր մեթոդ են առաջարկում
ԼԱՅՖԱղբյուր՝ Aroxj.am
1
Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմինները
2
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
3
Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինը
4
Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրը



