Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էլեկտրոնային առևտրի զարգացման նպատակներից մեկն ընկերությունների օպերացիոն ծախսերի կրճատումն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Յուքոմ» ընկերությունը խրախուսում է Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացումը` օպերացիոն ծախսերի կրճատման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ամերիաբանկ»-ի կողմից կազմակերպված «էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ժամանակ  ասաց «Յուքոմ» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը: Նրա դիտարկմամբ` մարդի կ, որքան քիչ են այցելում սպասարկման կենտրոններ, այնքան քիչ ծախսեր է կատարում ընկերությունը:

«Հայաստանում կա էլեկտրոնային առևտրի զարգացման միտումը: Մեր ընկերությունում նախորդ տարվա համեմատ 20 տոկոսով աճել են էլեկտրոնային վճարման քանակները: Չնայած դրան, կարծում եմ, որ մարդիկ խուսափում են էլեկտրոնային առևտրից, քանի որ կա մարդկանց տարիքային հատված, ովքեր միգուցե դեռ վախենում են վճարումներ կատարել բջջային հեռախոսով: Ծառայությունների վճարումն է ավելանում և, կարծում եմ, այն ունի իր բացատրությունը: Հայաստանում էլէկտրոնային առևտրով զբաղվող կազմակերպությունների մոտ ավելի շատ փոքր ծավալի ապրանքների գնումն է գերակշռում»,- ասաÖ Բարսեղյանը:

«Յուքոմ» ՍՊԸ կոմերցիոն տնօրենի կարծիքով` մեր երկրում առևտուր կատարելը ավանդույթ է դարձել, չնայած որ մյուս կողմից, ռեստորաններից ինչ-բան պատվիրելը շատերի համար դարձել է սովորական բան: Նա հավելեց, որ որքան ավելանան նման ընկերությունները, այն կխթանի էլեկտրոնային առևտրի զարգացումը:

«ԱրմենՏել» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց, որ Հայաստանում հեռահաղորդակցության ընկերությունների կողմից որոշակի ֆինանսական փոխանցումների ներդնելու նպատակը հեռավոր գյուղերից վճարողներ հավաքագրելն էր:

«Սակայն, ցավոք սրտի, դրանք դրամական փոխանցումներից շատ հեռու գործարքներ են, քանի որ Հայաստանում դրանք սահմանափակ են: Կարծում եմ, մեր երկրում էլեկտրոնային առևտրի քանակը շատ մեծ է, քանի որ դրանց մեծ մասը կանխիկով վճարված էլեկտրոնային պատվերներն են, և դրանք էլ կարելի է համարել էլեկտրոնային առևտուր: Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համար հարկավոր է հնարավորություն տալ բջջային օպերատորներին վերադարձնել կանխավճարների մի մասը դեպի բանկային համակարգ»,- ասաց նա` հավելելով, որ այդ դեպքում կմեծանա նաև բանկային պորտֆելը, և կզարգնան էլեկտրոնային կոմերցիայի հնարավորությունները: 

«Հելիքս կոնսալտինգ» ՍՊԸ տնօրեն Արամ Մխիթարյանի խոսքով` էլեկտրոնային առևտրի խնդիրները միայն տեխնիկական չեն և միայն վճարային քարտերի հետ կապված չեն:

«Խնդիրները հիմնականում վերաբերում են ապրանքներին, ոչ թե ծառայություններին: Կա կարծիք, որ հայերն ապրանքը գնելուց առաջ սիրում են շոշափել: Եթե պատվիրող քաղաքացու կողմին իրն անհայտ է` համարվում է, որ հայերը պատրաստ չեն էլեկտրոնային առևտուր իրականացնելուն»,-ասաց նա` նշելով, որ էլէկտրոնային տարբերակով քարտային գործարքները բավականին շատ են արվում Հայաստանում, բայց գումարային կտրվածքով դրանց ծավալը բարձր է արտասահմանյան գործարքների դեպքում:

Մխիթարյանը նաև հավելեց, որ էլեկտրոնային առևտրի գործընթացում տեխնիկական խնդիրները հետզհետե լուծվում են: Նրա կարծիքով` վիրտուալ փողը ծախսելը բավականին հեշտ է, իսկ եթե ընկերությունները հեշտացրել են էլեկտրոնային առևտուր իրականացնելու քայլերը, ապա մարդիկ ավելի շատ են սկսելու ծախսել: 

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ