Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆրանսիայում պրոհայկական մթնոլորտը հայ համայնքի հետևողական աշխատանքի արդյունք է. Մուրադ Փափազյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայում պրոհայկական մթնոլորտ է: Եվ դա սպասելի էր, որովհետև հայ համայնքը հետևողական աշխատանք է տարել քաղաքական դաշտի ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն` անդրադառնալով նախագահի թեկնածուների հայամետ հայտարարություններին:

«Հայ համայնքը լուրջ աշխատանք է տարել: Դեռևս Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի քննարկման ժամանակ. թե Ազգային ժողովում, թե Սենատում քաղաքական ուժերը քվեարկեցին այն տեքստի օգտին, որը մենք պաշտպանում էինք»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին որևէ թեկնածուին սատարելուն, ապա Մուրադ Փափազյանը նշեց, որ նման դեպքում գործիչը պետք է բացառիկ ներդրում ունեցած լինի Հայ դատի հարցերում:

«Այսօր նույնիսկ եթե նախագահի թեկնածուների հայտարարությունները դրական են, միևնույն է չկա անձնավորություն, ով կարող է նմանվել Ֆրանսուա Օլանդին: Նա արդեն իր մեծ ներդրումն ուներ, նրա հետ հաստատված էին բարեկամական հարաբերություններ: Մենք պահանջեցինք քննարկում անցկացնել նախագահի թեկնածուների հետ, որպեսզի ունենանք այն վստահությունը, որ միայն հայտարարություն չի արվում: Որևէ թեկնածուին զորակցելու համար պետք է անձնական վստահություն ունենանք թեկնածուի նկատմամբ»,-ասաց նա:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն ապրիլի 23-ին է: Առաջին փուլում հայ համայնքի ներկայացուցիչներն ընտրություն կկատարեն ըստ ցանկության:

Ապրիլի 24-ին Փարիզում անցկացվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն, որին ներկա կլինի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հրավիրված են նախագահի թեկնածուները:

«Տեսնենք, թե ով կանցնի երկրորդ փուլ: Ապրիլի 24-ի միջոցառմանը, եթե կլինեն թեկնածուներ, ովքեր խոսք կասեն, հայկական հարցերի հետ կապված անձամբ խոստումներ կտան հայ համայնքի, քաղաքական, հասարակական գործիչների առջև, հնարավոր է երկրորդ փուլում կոչ անենք քվեարկել որևէ թեկնածուի օգտին»,-հավելեց Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիայի նախագահի մի քանի թեկնածուներ խոսել են հայկական հարցերի մասինՆախագահի թեկնածու Բենուա Ամոնըխոստացել է, որ ընտրվելու դեպքում շարունակելու է մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին, շարունակելու է այդ հարցի հետ կապված մինչ այժմ եղած քաղաքականությունը:

Նախագահի թեկնածու Մարին Լը Պենը նաև խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ կարծիք հայտնելովորՀայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի համաձայնությանոր Լեռնային Ղարաբաղը միանա Հայաստանին:

Առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնն էլ նշել է, որ պետք չէ մոռանալ` Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի հարցն առաջացել էՍտալինի պատճառովորը կամայականորեն կտրել է այն Հայաստանից ու հանձնել Ադրբեջանին 1921-ին։ Հիմա այլընտրանք չկապետք է խաղաղ ու կայուն կարգավորում գտնել:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է մայիսի 7-ին:

 

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում