Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանյան ընտրություններին ընդառաջ. թեկնածուների տարիքը տատանվում է 19–85 տարեկանի սահմաններում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 14–ին մայրաքաղաքում կկայանան Երևանի ավագանու ընտրությունները: Ապրիլի 14–ը սահմանված էր որպես վերջնաժամկետ թեկնածուների գրանցման համար: Այսպիսով՝ ընտրություններին կմասնակցի երեք ուժ՝ ՀՀԿ–ն, «Ելքը» և «Երկիր ծիրանին»: «Փաստը» պարզել է, թե կուսակցությունների և դաշինքի կողմից առաջադրված թեկնածուների մեջ գերակշռում են կանայք, թե՞ տղամարդիկ և թե ի՞նչ մասնագիտություններ ունեն ապագա ավագանու անդամները:

ՀՀԿ–ի և «Ելքի» ավագանու անդամ թեկնածուների ցուցակները հրապարակվել էին դեռևս մինչ պաշտոնական գրանցումը, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից բացի, ո՛չ մյուս թեկնածուների անունն էր հայտնի, ո՛չ էլ նրանց հստակ թիվը:

«Երկիր ծիրանին» Երևանի ավագանու ընտրություններին 51 թեկնածու է գրանցել, որի վերջին համարը զբաղեցրած ոմն Ռոբերտ Չիթչյանի անվան վրա գիծ է քաշված: «Երկիր ծիրանիի» թեկնածուների մեջ գերակշռում են կանայք՝ նրանք 28–ն են: Ամենատարեց թեկնածու, 69–ամյա Վահան Համազասպյանը տեխնիկական գիտությունների դոկտոր է: Ամենաերիտասարդը համակարգչային դիզայներ, 21–ամյա Արամ Բադասյանն է: Կուսակցության թեկնածուների մեջ կան և՛ մանկավարժներ, և՛ իրավաբաններ, և՛ բժիշկներ, և՛ անգամ ավիատեխնիկ: Փոստանջյանի կուսակցության կողմից առաջադրված բոլոր թեկնածուներն էլ աշխատանք ունեն:

«Ելք» կուսակցությունների դաշինքն ունի մի փոքր ավելի շատ թվով թեկնածուներ, այն է՝ 63, որից 46–ը արական սեռի ներկայացուցիչ են, 17–ը՝ իգական: Նրանց ցուցակում գերակշռում են 80–ական և 90–ական թվականներին ծնված երիտասարդներ: Ամենաերիտասարդ թեկնածուն 1998 թ. ծնված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գալջյանն է, ով այս պահի դրությամբ աշխատանք չունի: Ամենամեծ տարիքն ունի անկուսակցական, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, ով շուտով կդառնա 70 տարեկան:

Ըստ գրանցված թեկնածուների անձնական տվյալների՝ դաշինքի թեկնածուների մեկ երրորդը՝ 24 հոգին, աշխատազուրկ են: Այստեղ կան անհատ–ձեռներեց, զբոսավար, փաստաբան, ինչպես նաև պետական կառույցներում աշխատող անհատներ:

ՀՀԿ–ն մայիսին կայանալիք ընտրություններին մոտ 70 տեղ ունեցող ավագանու կազմի համար 195 թեկնածու ունի, որից 48–ը կանայք են: Ամենատարեց թեկնածուն նույնպես կին է՝ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 85–ամյա Աստղիկ Գևորգյանն է: Ամենաերիտասարդ թեկնածուն աշխատանք չունեցող, 23–ամյա Մարտին Աբրահամյանն է: ՀՀԿ ցուցակում կան և՛ գործող ավագանու անդամներ, և՛ արվեստի ու մշակույթի գործիչներ, և՛ կրթական հաստատությունների տնօրեններ, և՛ Երևանի վարչական շրջանների ղեկավարներ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան