Ցանկությունս է, որ երաժշտական այս գործիքների շնորհիվ մեր երեխաները նոր հաջողություններ գրանցեն. Տարոն Մարգարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս օրը մշակութային էր․երաժշտական նոր գործիքներ հանձնեցինք Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական կրթօջախներին: Ծրագիր, որը երաժշտական և արվեստի դպրոցների զարգացման ծրագրի շարունակությունն է, և ցանկությունս է, որ այն նոր լիցք հաղորդի երևանյան մշակութային մթնոլորտին ու որի շնորհիվ մեր երեխաները նոր հաջողություններ գրանցեն:
Երևանի Սիրահարների այգում այսօր բացեցինք նաև «Սիրո միություն» արձանը։
Շնորհակալ եմ արձանի հեղինակ Դավիթ Երևանցուն, ճարտարապետМикаэл Асратян (Michael Hasratian)-ին և ստեղծագործական ողջ խմբին մեր քաղաքին նման գեղեցիկ և քաղաքային ջերմ մթնոլորտը փոխանցող ստեղծագործություն նվիրելու համար։
Վստահ եմ, որ այս արձանը ևս կդառնա մայրաքաղաքի բնակիչների սիրված արձաններից մեկը, քանի որ և թեման, և գտնվելու միջավայրը շատ ջերմ ու բարի են, ինչպես մեր Երևանը:






