Ֆիլիպինների բանակին հաջողվել է հետ մղել նավի գրավումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինների բանակը հայտնել է, որ հաջողությամբ հետ է մղել երկրի հարավում՝ Սուլու ծովի ջրատարածքում բեռնանավի գրավման փորձը, փոխանցում է «Սինհուան»:
Հաղորդվում է, որ 21 նավաստիով բեռնանավը բանակին աղետի ազդանշան է ուղարկել՝ հայտնելով, որ գրոհայինները երեք մոտորանավակներով հետապնդում են եւ փորձում հարձակվել: Աջակցելու համար բանակը պարեկային նավ է ուղարկել եւ ռազմական երկու ուղղաթիռ:
Նավի կապիտանը հայտարարել է, որ գրահայինները դեպքի վայրն անմիջապես լքել են, երբ նկատել են ռազմանավը եւ ուղղաթիռները: Զինվորականների ուղեկցությամբ բեռնանավը բարեհաջող նշանակման վայր է ժամանել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



