Հետագա 2.5 տարիներին Թուրքիայում լարված կմնա.Իսկանդարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ Էրդողանը հավակնում է Ալիևի դափնիներին:
Past.am-ի փոխանցմամբ՝այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով սահմանադրական վերջին հանրաքվեն: «Թուրքիան ադրբեջանանում է»,- շեշտեց Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Թուրքիայում սպասվում է անկայուն իրավիճակ: Այս ամենն Էրդողանն արել է Թուրքիայում շատ ուժեղ ներքին լարվածություն ստեղծելու հաշվին։ Նա օգտագործել է բոլոր հնարավոր առիթները՝ երկիրը լարվածության մեջ պահելու համար։ Սա կշարունակվի նաև հետագա 2.5 տարիներին՝ մինչև Թուրքիայում անցկացվելիք ընտրությունները»։
Անդրադառնալով հանրաքվեին տրված միջազգային գնահատականներին և Էրդողանի հակադարձմանը Իսկանդարյանն ասաց. «Էրդողանը երգեց հայտնի սովետական ֆիլմից նապաստակների մասին երգը`«ա նամ վսյո ռավնո»։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



