Մեր խնդիրների մեծ մասի հիմքում այն է, որ մենք չենք սիրում մեր պետությունը
ԲԼՈԳԱրտյուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեր պետության առջև ծառացած խնդիրների մեծ մասի հիմքում այն է, որ մենք չենք սիրում մեր պետությունը։ Չենք սիրել հայոց պատմության գրեթե բոլոր ժամանակահատվածներում։ Բայց սիրում ենք հայրենիքը։ ԻՆչո՞ւ։ Որովհետև հայրենիք սիրելը հեշտ է, ամենօրյա գործընթաց չէ, իսկ պետություն սիրելը ենթադրում է ամենօրյա պատասխանատվություն և պարտավորություններ։ Հայրենիքը էմոցիոնալ կատոգորիա է, այն սահմաններ չունի․ ոչ ոք հստակ չգիտե՝ որտեղից է սկսվում հայրենիքը և որտեղ ավարտվում։ Հայրենասերներ, ինչքան կուզեք։ Իսկ պետությունը կոնկրետ է ու հստակ։ Պետություն սիրելը ենթադրում է փողոցը չկեղտոտելուց մինչև հարկերը պատշաճ կերպով մուծելը։ Չկա ուրիշ տարբերակ․ պետք է սկսենք սիրել մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



