Պորոշենկոն Ռուսաստանը համեմատել Է կոկորդիլոսի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանը համեմատել Է բրիտանացի քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլից արված մեջբերման կոկորդիլոսի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «112»-ը:
Ելույթ ունենալով Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝ Chatham House-ում, Պորոշենկոն քննադտել Է արեւմտյան այն քաղաքական գործիչներին որոնք տրամադրված են Մոսկվայի հետ երկխոսության, եւ հիշել Է բրիտանացի քաղաքական գործչի խոսքը խաղաղարարների մասին:
«Չերչիլը 1942 թվականի հունվարին ասել Է. «Ամեն ոք հույս ունի, որ եթե ինքը բավականաչափ կերակրի կոկորդիլոսին, ապա կոկորդիլոսն իրեն մյուսներից ավելի ուշ կուտի»,-ասել Է Պորոշենկոն՝ հայտարարելով, որ այսօր միջազգային քաղաքականության մեջ այդ «կոկորդիլոսը» Ռուսաստանն Է:
Ուկրաինայի նախագահը հավելել Է, որ մտադիր Է տարհամոզել նման մոտեցման բոլոր կողմնակիցներին եւ նրանց բացա տրել, որ Մոսկվայի «ախորժակը հնարավոր չԷ բավարարել»:
«Ռուսաստանը չի կշտանա»,-եզրափակել Է նա:



