Audi-ն ներկայացրել Է Audi e-tron Sportback Էլեկտրակարի կոնցեպտը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Audi ընկերությունը ներկայացրել Է Audi e-tron Sportback Էլեկտրակարի կոնցեպտը: Կուպեի պրեմիերան կայացել Է Շանհայի միջազգային ավտոսալոնի շրջանակներում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Լենտա.ռու»-ին:
«Audi e-tron-ի արտադրությունը կսկսվի 2018 թվականին: Դա կլինի առաջին Էլեկտրամոբիլը, որն իդեալականորեն Է հարմարեցված ամեն օրյա օգտագործման համար»,- ասել Է ընկերության վարչության նախագահ Ռուպերտ Շտադլերը: Մեկ լիցքավորմամբ ավտոմեքենան կարող Է ընթանալ մինչեւ 500 կիլոմետր:
«Արդեն 2019 թվականին կթողարկվի Audi e-tron Sportback-ի սերիական տարբերակը՝ տպավորիչ կուպե, որում առաջին հայացքից ճանաչվում Է Էլեկտրական շարժաբերով ավտոմոբիլը»,- հավելել Է մակնիշի ներկայացուցիչը:
Audi-ն Գերմանիայի ավտոարտադրող Է, որը մտնում Է Volkswagen Group-ի կազմի մեջ: Ընկերությունը հիմնվել Է 1932 թվականին: Ներկայում ընկերության կենտրոնակայանը գտնվում Է Ինգոլշտադտում (Գերմանիա):



