Քեմերոն. Ես միջուկային զենք կօգտագործեի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիջուկային հարձակումն անվտանգության ծայրահեղ միջոց է, եւ որոշ դեպքերում կարող է արդարացված լինել: Ըստ Independent-ի, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ ի պատասխան լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի հայտարարությանն այն մասին, որ ինքն այլ երկրի դեմ ատոմային ռումբ չէր գործածի: Այդ պատճառով հարկավոր է 100 մլրդ ֆունտ ծախսել կամ ռազմական բյուջեի մեկ քառորդը՝ Trident ատոմային սուզանավերի համակարգերի թարմացման համար:
«Իսկ ես կարծում եմ, որ այդպիսի դեպքեր կան: Եվ եթե այլ պատասխան տաք, ապա դուք, անկեղծ ասած, խարխլում եք ազգային անվտանգությունը»,- հայտարարել է նա:
Պարբերականի փոխանցմամբ, բրիտանական ատոմային սուզանավերի մարտագլխիկներն 8 անգամ ավելի հզոր են Հիրոսիմայի եւ Նագասակիի ժամանակաշրջանի ատոմային ռումբերից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



