Հույս ունեմ, որ փորձս կօգնի հաղթել Հայաստանին. կիսապաշտպան Տիագո Մենդեշ
ՍՊՈՐՏՀունիսի 13-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ մամուլի ասուլիս տվեց նաեւ հյուրերի 34-ամյա կիսապաշտպան Տիագո Մենդեշը: Մադրիդի «Ատլետիկոյի» խաղացողը ասաց հետեւյալը.
«Ընտրական մեր խմբում շատ ծանր պայքար է ընթանում եւ մենք ցանկանում ենք Հայաստանի հետ խաղում երեք միավոր վաստակել: Հայաստանը բարդ մրցակից է, որի դեմ պետք է մեր ողջ ուժերը ներդնենք:
Անշուշտ, նման խաղերում շատ բան կախված է նաեւ խաղացողների փորձից: Ես հույս ունեմ, որ իմ փորձը կօգնի Պորտուգալիային հաղթելու առաջիկա խաղում»:
Վաղը Տիագո Մենդեշը 62-րդ հանդիպումը կանցկացնի Պորտուգալիայի հավաքականի կազմում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



