Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյումրու մանկատան տաղանդը կյանքի համար պայքար է մղում (տեսանյութեր)

ՎԻԴԵՈ

Asparez.am-ը գրում է.

«Մտածել եմ՝ մեծ համերգ դնել ու ամբողջ հասույթը բարեգործությանն ուղղել»

Գյումրիում Խորենին գրեթե բոլորն են ճանաչում. Գյումրու մանկատան բոլոր միջոցառումներին Խորենը պարտադիր մասնակցում էր: Այս մասին գրում է asparez.am-ը։

Երգի ու երաժշտության հանդեպ մեծ սեր մանկության տարիներից է ունեցել: 6 տարեկանից է սկսել երգել: Հասարակության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող տղան հիմնականում գրավեց «Բարի արագիլ», «Ավե Մարիա» («Ցնծա, Մարիամ») եւ այլ կատարումներով:

Այսօր 25-ամյա երիտասարդն ապրում է Լեհաստանի ամենահին քաղաքներից մեկում՝ Կրակովում: Հայաստանից հեռացել է նախորդ տարվա սեպտեմբերին:

2016-ի ամռանը թոքաբորբով հիվանդանում է, որոշ ժամանակ բուժվում Գյումրիում, ապա շտապօգնության մեքենայով նրան հասցնում են Երեւան: Մայրաքաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 3 օր մնալուց հետո Խորենը դուրս է գրվում, 3 ամիս անց՝ հեռանում երկրից:

«Երեւանում 3 օր պահեցին վերակենդանացումն ու ասեցին՝ դու լավ ես, հետո դուրս գրեցին: Բայց հետագայում ավելի վատ էի: Լեհաստանում արդեն ապահովագրված եմ ու ամիսը մեկ ստուգման են կանչում, հսկողության տակ եմ, դեղեր եմ խմում: Հնար չկար, հազիվ էս մե լավ շանսն է եղել, որ եկել եմ ստեղ, թե չէ ես ընտեղ չէի ձգե»,-ասում է Խորենը:
Հրավիրող կողմը Խորենին Լեհաստանում ապահովել է բնակարանով, հոգում է ծախսերը, վճարում ուսման վարձը:

Խորենը Լեհաստանում սովորում է լրագրություն, քննություններին է պատրաստվում, խոստովանում է՝ դժվար է սովորելը, ուսուցումը լեհերեն է:
-Ինձ համար կարեւորը երգելն է, ուղղակի սա կողքից մասնագիտություն է, հետագայում կարող է պետք գա, աշխատանք լինի: Ինձ Հայաստանում ոչ մի բան չի պահում, ծնողներ չունեմ, աշխատանք չունեմ: Խնդրում եմ ասեք, թե 13-16 հազար դրամ թոշակով ես ինչպես ապրեմ: Հայաստանում ում դիմեմ՝ ինձ գործի չի ընդունի կամ մասնագիտություն պիտի ունենամ, կամ էլ հաշմանդամ չպտի էղնիմ, որ գոնե ընդունեն,-ասում է:


Խորեն Սիմոնյանը 1992 թվականի փետրվարից ապրել է Գյումրու «Երեխաների տուն» պետական մանկատանը, սովորել է Գյումրու թիվ 30 դպրոցում: Ֆ.Նանսենի անվան Գյումրու գիշերօթիկ տեղափոխվելուց հետո Խորենը ուսումը շարունակեց քաղաքի թիվ 4 դպրոցում, ավարտել է Գյումրու Կարա Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը: 2012 թվականին՝ որպես մանկատան շրջանավարտ, պետության եւ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ մեկսենյականոց բնակարան ստացավ Մարալիկում, սակայն ապրում էր մանկատանը, գիշերօթիկի աշխատողների, ընկերների տանը: Հաշմանդամության թոշակը չէր բավարարում մենակ ապրել:

«13-16 հազար թոշակ կուտան, կսեն՝ տղա ջան, գնա ապրի. լույսն է թանկ, գազն է թանկ, պարենային ապրանքներն են թանկ, որ խորանամ ամեն ինչն էլ թանկ է, ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, չեմ կրնա 13 հազար թոշակով ապրիմ: Աշխատողներին խնդրեցի, իրենց տներն եմ մնացել, Մարալիկ ընկերներիս տները մնացի: Իմ տունը որ մնայի՝ կսառեի, ընկերներիս տունը քիչմ տաք էր»,-ասում է:
Ընկերների, գիշերօթիկի եւ մանկատան տնօրենների հետ Խորենը շարունակում է շփվել, ասում է՝ գրում են, զանգում, խոսում: Խորենը խոստովանում է՝ կարոտում է, բայց շատ բան ֆինանսից է կախված:

-Եթե Հայաստան գամ, ուրեմն զբոսնելու նպատակով,-խոստանում է ու միակ նպատակի մասին խոսում. «Մտածել եմ՝ մեծ համերգ դնել ու ամբողջ հասույթը բարեգործությանն ուղղել»:

25-ամյա Խորենն անկեղծանում է՝ մտածել է ծնողներին գտնելու մասին, բայց այլ հանգամանքներ եւս հաշվի է առել:

«Ծնողներիս փորձել եմ գտնել, բայց մի կողմից էլ մտածել եմ՝ ոնց գտնեմ, հետո կարող է իրենք ինձ չուզեն, հետո ավելի ծանր սթրես տանիմ, էմպես որ ես՝ ինձ համար, իրենք՝ իրենց համար, թող Աստված իրենց կյանք տա, եթե կան, եթե չկան էլ…չգիտեմ: Եթե ինձ տեսնում են՝ լավ, եթե՝ չէ, իրենց գործն է, ես իրենց հետ գործ չունեմ, համ իրենք կրկնակի սթրես տանին, համ՝ ես կրկնակի»,-ասում է:

Ֆեյսբուքում եւ համացանցում Խորենն արդեն տարածել է հեղինակային որոշ կատարումներ. ասում է՝ տարածելուց անմիջապես հետո շատերն են հետաքրքրվել իրենով, գրել են, նաեւ ՀՀ-ից առաջարկել ֆիլմում նկարահանվել:

«Առաջարկեցին ֆիլմում հերոսի դեր, գրեցի, որ տեղում չեմ»,-ծիծաղում է Խորենն ու ասում՝ հնարավոր է՝ 10-15 օրով Գյումրի գալ, սակայն մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր նորից վերադառնալու է Լեհաստան:

Անի Մկրտչյան

Լուսանկարները՝ Խորեն Սիմոնյանի

«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան