Միջադեպ՝ Մոսկվա-Երևան չվերթից առաջ. օդաչուն հրաժարվել է թռիչքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի Վնուկովո օդանավակայանում անձնակազմը հրաժարվել է թռիչքից ուղևորի պատճառով, որը բիզնես-դասի տեղ է պահանջել: Ինչպես հաղորդում է life.ru կայքը, միջադեպը գրանցվել է Մոսկվա-Երևան թռիչքից առաջ:
Տղամարդը, որի ազգությունը չի հստակեցվում, չի ցանկացել թռչել էկոնոմ դասով և փոխել է իր տեղը: Նրան նկատողություն են արել, ի պատասխան տղամարդը սկսել է վիճել բորտուղեկցորդուհու հետ, ներխուժել է օդաչուի սենյակ, որպեսզի հարցը «տղամարդուն» վայել լուծի:
Բազմաթիվ վիրավորանքներից, հայհոյանքներից հետո օդաչուն որոշել է ոչ մի տեղ չթռչել: Տղամարդուն ևս հանել են թռիչքից: Մյուս ուղևորները Երևան են ժամանել այլ ինքնաթիռով:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



