Վրաստանի նախագահը հորդորել Է Ռուսաստանին՝ կառուցողական երկխոսություն սկսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել Է, որ Թբիլիսին «հորդորել Է Ռուսաստանին՝ կառուցողական երկխոսություն սկսել եւ պատրաստակամություն Է հայտնում քննարկել դիվանագիտական ոլորտի ցանկացած հարց»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սուխում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ապրիլի 18-ին մեկնարկող այցի առթիվ պետության ղեկավարի հայտարարության մեջ:
Մարգվելաշվիլին «խիստ անհանգստացած Է ռուսական կողմի գործողություններից՝ ի պատասխան Վրաստանի կառավարության ռազմավարական համբերության քաղաքականության եւ իրադրության կայունացման ուղղությամբ Թբիլիսիի կառուցողական քայլերի»:
«Ռուսաստանի Դաշնությունը դրան պատասխանում Է Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հերթական գործողություններով, որոնք Էլ ավելի են սրում առկա իրադրությունը»,-ասված Է փաստաթղթում:
Պետության ղեկավարը հայտարարել Է, որ «Վրաստան օտարերկրյա պետության ներկայացուցչի այցը եւ երկրի տարածքում ցանկացած ներկայացուցչության գործունեությունը հնարավոր Է միայն Վրաստանի իշխանությունների համաձայնությամբ»:
«Հակառակ դեպքում այդօրինակ գործողությունները Վրաստանի օրենսդրության եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում են»,-նշել Է նախագահը:
Նա կոչ Է արել միջազգային հանրակցությանը՝ «խստիվ դատապարտել ՌԴ-ի այսպես կոչված «արտոնյալ շահերի քաղաքականությունը» եւ խոչընդոտել Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հերթական ոտնձգությանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



