Երևան, 27.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նա ապրում էր Հայաստանով ու Հայաստանի համար…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արմենպրես» լրատվական գործակալությունում աշխատելուս տարիներին բազմիցս առիթ եմ ունեցել առնչվելու մեր երկրի ղեկավարների, այդ թվում նաև Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ։ Ուզում եմ վերհիշել մի քանի դրվագ այդ մեծ հայրենասերի կյանքից, որոնք վկայում են, թե ինչպիսի գործիչ ու մարդ է եղել Կարեն Դեմիրճյանը, ով ապրում էր Հայ աստանի և հայ ժողովրդի հոգսերով՝ հաճախ ի վնաս իր բարեկեցության։

                                                                   *   *   *

… 1982 թվականին Երևանում հյուրախաղերով հանդես եկավ ԽՍՀՄ Մեծ թատրոնի կոլեկտիվը, ավելի ստույգ՝ նրա օպերային խումբը։ Ընդունված կարգի համաձայն` հյուրախաղերի ավարտից հետո, հյուրերին ընդունում էր հանրապետության ղեկավարներից մեկը։ Այս անգամ հյուրերին ընդունեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Բաբկեն Սարկիսովը։ Հյուրերին ուղեկցում էր ՀԿԿ Կենտկոմի մշակույթի բաժնի վարիչ Սուրեն Ավետիսյանը։

Մեղքս ինչ թաքցնեմ, ես զարմացել էի, թե ինչու էր մոսկվացի աշխարհահռչակ երգիչներին ընդունելու առաքելությունը վիճակվել Սարկիսովին, ով այնքան էլ լավ չէր հասկանում երաժշտություն, մասնավորապես, օպերային արվեստ։ Հանդիպումից հետո, որը, մեղմ ասած, այնքան էլ տպավորիչ չէր, իմ զարմանքը հայտնեցի Սուրեն Ավետիսյանին։ Նա ևս նույն կարծիքին էր։ Այդ ժամանակ ես առաջարկեցի զանգահարել Կարեն Դեմիրճյանին և խնդրել, որպեսզի նա գոնե մի 20-30 րոպեով ընդունի հյուրերին։ Երկրի ղեկավարը, թեև չափազանց զբաղված էր, այնուամենայնիվ, համաձայնեց։ Մենք ոտքով գնացինք կենտկոմ։ Խոստացված 20-30 րոպեի փոխարեն հյուրերը Դեմիրճյանի մոտ մնացին երկու ժամից ավելի։

Մեծ թատրոնի կուսկազմակերպության քարտուղար, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Վորոշիլոն ներկայացրեց մոսկվացի արվեստագետներին,ասաց նման դեպքերում ընդունված հաճելի խոսքեր, ապա Կարեն Դեմիրճյանը մի այնպիսի փայլուն ելույթ ունեցավ, որ հյուրերը զարմանքից քար էին կտրել։ Նա վերլուծեց Մեծ թատրոնի` ոչ միայն երևանյան հյուրախաղերին իր լսած օպերաները, այլև մեկիկ- մեկիկ անդրադարձավ այն բոլոր ներկայացումներին, որ երբևէ տեսել էր Մեծ թատրոնում։ Վերջում նա ասաց.

- Ընդունված է Չայկովսկուն համարել ռուս մեծագույն կոմպոզիտոր։- Մի պահ դադար տալուց հետո (կարծես ուզում էր ստուգել ներկաների արձագանքը) նա շարունակեց,- Չայկովսկին ավելի շուտ եվրոպական կոմպոզիտոր է։ Իսկական ռուս կոմպոզիտորը Գլինկան է, նա է երաժշտության միջոցով արտահայտել ռուս ժողովրդի ոգին։

Հետո Դեմիրճյանը Գլինկայի գործերից մի մեղեդի երգեց, որը հետագայում դարձավ Ռուսաստանի Դաշնության պետական հիմնը։            

Կողքս նստած ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ բաս Արթուր Ռեյզենը, որը չէր էլ փորձում թաքցնել իր հիացմունքը, շրջվելով արտիստներից մեկի կողմն, ասաց.

- Այո, այս մարդն անհամեմատ ավելի բարձր է, քան Ալիևն ու Շևարդնաձեն: Առաջինն անընդհատ պատմում էր Բրեժնևի` Ադրբեջան կատարած այցի կարևորության մասին, իսկ երկրորդը դիվանագիտորեն խուսափեց երաժշտության մասին խոսելուց:

Վերջում, երբ թվում էր, որ հանդիպումը մոտենում է ավարտին, երբ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Տամարա Սինյավսկայան բոլորի անունից ջերմ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար ու նաև նշեց, որ իրենք հիացած են երևանցի հանդիսատեսի գեղարվեստական ճաշակով, որ նման ուշադիր լսարան իրենք հազվադեպ են տեսել, Կարեն Դեմիրճյանը, դիմելով ներկաներին, հարցրեց.

   -Դուք անկեղծ ե՞ք ասում, թե դա սոսկ քաղաքավարության դրսևորում է, ինչ- որ տուրք տանտերերին։

Բոլորը միաբերան պնդեցին, որ նրանք ամենայն անկեղծությամբ են ասում, որ նման նրբաճաշակ ունկնդիր չեն տեսել ո՛չ Բաքվում, ո՛չ Թբիլիսիում, որտեղ ելույթ են ունեցել Երևան գալուց առաջ։ Այն ժամանակ Դեմիրճյանը, դիմելով Ալեքսանդր Վորոշիլոյին, ասաց.

-Դուք Մեծ թատրոնի կուսկազմակերպության քարտուղարն եք, ուստի, խնդրում եմ, հաղորդեք ձեր ղեկավարությանը այսուհետև Երևան հյուրախաղերի չգալ նման թույլ կազմով։ Մեր օպերային արվեստը շուրջ մեկ դարի պատմություն ունի, և մեր հանդիսատեսն, իրոք, նուրբ ճաշակի տեր է, հայերս քաջածանոթ ենք համաշխարհային օպերային արվեստի լավագույն նմուշներին։ Իսկ նման կազմով մեզ մոտ հյուրախաղերի գալը վիրավորական է մեզ համար և պատիվ չի բերում Մեծ թատրոնին։

Կարեն Դեմիրճյանը քաջատեղյակ էր, որ Մեծ թատրոնի շատ անվանի երգիչներ անդրկովկասյան հյուրախաղերի կեսից վերադարձել են Մոսկվա, և աշխարհահռչակ այդ կոլեկտիվը Երևան էր ժամանել ոչ ուժեղագույն կազմով։ Չեմ կարծում, որ այլ ղեկավար, եթե անգամ նա տեղյակ էր այդ փաստին, կհամարձակվեր հյուրերին նման բան ասել։ Բայց Դեմիրճյանն արեց։ Եվ ես դա ընկալեցի ոչ թե անքաղաքավարության դրսևորում, այլ՝ արժանապատվության։ Այո, Հայաստանը մշակութային խոպան չէ, որտեղ կարելի է փորձել սկսնակ դերասանների ունակությունները։

Եվ ես կռահեցի նաև, թե ինչու էր որոշվել, որ Դեմիրճյանը չի ընդունելու հյուրերին։

Նա վիրավորված էր նման վերաբերմունքից… 

                                                                * * *

Դեմիրճյանի իսկական հայրենասիրության ու խիզախ պահվածքի  մասին է վկայում հետևյալ դրվագը, որն ինձ պատմել է ՏԱՍՍ-ի կառավարական թղթակից Միքայել Բարաթյանցը։ ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի նիստում, որտեղ քննարկվել էր Հայաստանի «բրեժնևյան» սահմանադրության նախագիծը, առաջարկվում է  նախագծից հանել Հայաստանի պետական լեզվի մասին հոդվածը, որն եղել էր հանրապետության նույնիսկ նախորդ՝ «ստալինյան» սահմանադրությունում։ Կարեն Դեմիրճյանը, բնական է, դեմ է արտահայտվում դրան։ Նա հիշեցնում է, որ մեծաքանակ սփյուռքահայություն կա, որը Խորհրդային Հայաստանը համարում է աշխարհի բոլոր անկյուններում ապրող ողջ հայության միակ հայրենիքը, և հայերենը որպես պետական լեզու չճանաչելը կարող էր վատ արձագանք ունենալ արտասահմանում։ Դա պարզապես կընկալվի որպես հայերի նկատմամբ խտրականություն, նրանց իրավունքների ոտնահարում։

ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար, քաղբյուրոյի անդամ Միխայիլ Սուսլովը չէր թաքցնում իր հայատյացությունը: Այս անգամ ևս հենց նա էր պահանջել հանել պետական լեզվի մասին հոդվածը։ Այն ժամանակ Կարեն Դեմիրճյանը, դիմելով Սուսլովին, ով «գորշ կարդինալ» հորջորջումն էր ստացել, ասում է.

-Իսկ Դուք, ընկեր Սուսլով, իզուր եք միջամտում, որովհետև պատկերացում չունեք քննարկվող հարցի մասին…Աշխարհի համայն հայությունը կարող է ըմբոստանալ։ Եվ դա ամենևին էլ Խորհրդային Միության շահերից չի բխում և կազդի մեր երկրի միջազգային վարկանիշի վրա։      

Նիստի մասնակիցները ապշահար նայում են Դեմիրճյանին և… մտովի պատկերացնում, թե ինչ հետևանք կարող է ունենալ Հայաստանի և Կարեն Դեմիրճյանի համար Քաղբյուրոյում նրա ունեցած ելույթը։

Քաղբյուրոյի նիստի ավարտին Լեոնիդ Բրեժնևը Դեմիրճյանին առաջարկում է հաջորդ օրը բերել պետական լեզվի մասին հոդվածի նոր տարբերակը։ Ինչպես վկայում է Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, Կարեն Դեմիրճյանը ամբողջ գիշեր գրել է հոդվածի նորանոր տարբերակներ, բայց … մեր Սահմանադրության նախագծում պետական լեզվի մասին հոդվածն այդպես էլ չներմուծվեց…

Ամիսներ անց, Վրաստանի սահմանադրության ընդունման ժամանակ վրացիներն ըմբոստացան, խորհրդարանի շենքի առջև բողոքի ցույց կազմակերպեցին, ինչից հետո Մոսկվան թույլ տվեց Վրաստանի  սահմանադրության մեջ ներառել պետական լեզվի մասին հոդվածը։ Ի պատիվ Վրաստանի ղեկավար Էդուարդ Շևարդնաձեի` պետք է ասել, որ նա անմիջապես այդ մասին հաղորդեց Կարեն Դեմիրճյանին, և մենք՝ հայերս, նույնպես մեր նոր սահմանադրության մեջ ունեցանք պետական լեզվի մասին հոդված։ 

                                                                   *  *  * 

Կարեն Դեմիրճյանի հետ քանիցս եղել եմ Արփա-Սևան թունելի, Երևանի մետրոպոլիտենի, Մարզահամերգային համալիրի, «Հրազդան» մարզադաշտի շինարարություններում։ Եվ ամենուրեք նրա այցելությունների «գրաֆիկը» խախտվում էր, քանզի նրա հետ շփվելու մարդկանց ցանկությունը մեծ էր, իսկ նա էլ իրեն չափազանց լավ էր զգում հենց այդ չնախատեսված շփումների ժամանակ։ Ես չեմ հիշում մի դեպք, երբ նրա «շքախմբում» որևէ մեկն առնչություն չունենար այցելած օբյեկտի հետ։ Պարզապես, Կարեն Սերոբիչը իր խմբում ներգրավում էր այն պատասխանատուներին, ովքեր պետք է կարողա նային հենց տեղում  պատասխանել մարդկանց հետաքրքրող հարցերին։ Իսկ ինչ վերաբերում է նրա «թիկնազորին», ապա այն բաղկացած էր ընդամենը մեկ հոգուց` թիկնապահներից Ալիկ Մերանգուլյանը կամ Գենադի Անդրեևը։

Երբ այսօր Երևանի փողոցներում տեսնում եմ ինչ-որ պաշտոնյայի կամ օլիգարխի ուղեկցող արտասահմանյան «ջիփերի» շարասյունները, ակամայից հիշում եմ մի դեպք։

… Կարեն Դեմիրճյանը պետք է մեկներ Ստեփանավան, որտեղ մտադիր էր ծանոթանալ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ Բնական է, որ նրան ուղեկցելու էին ՀԿԿ Կենտկոմի` գյուղատնտեսության հարցերով զբաղվող քարտուղար Վլադիմիր Ղալումյանը, Կենտկոմի գյուղբաժնի աշխատակից Ֆելիքս Ահարոնյանը։ «Արմենպրես»-ի տնօրեն Արտավազդ Խաչիկյանն այդ միջոցառման լուսաբանումն ինձ հանձնարարեց… Կենտկոմի բակից դուրս եկան երկու մեքենա։ Առջևի մեքենայում նստած էին Դեմիրճյանն ու Ղալումյանը, երկրորդում` գյուղբաժնի հրահանգիչ Ֆելիքս Ահարոնյանն ու ես: Կարեն Սերո բիչը, չգիտես ինչու, որոշեց փոխել շարժման ուղղությունն ու անցնել Երևանյան լճի կողքով։ Բաղրամյան պողոտայով շարժվելիս նկատեցի, որ մեր երկու մեքենաներին ուղեկցում են ավտոտեսչության երկու մեքենա՝ մեկը գնում էր առջևից, մյուսը եզրափակում էր մեր «շարասյունը»։

-Ֆելիքս, շատ չեղա՞վ ՊԱՏ-ի երկու մեքենա մեր երկու մեքենաների համար,- դիմեցի ընկերոջս։

-Չեմ կարծում, թե Դեմիրճյանը կհանդուրժի նման «շռայլություն»։

Քիչ անց համոզվեցի, որ Ահարոնյանը ճիշտ էր։                                          Երբ մեր առջևից ընթացող ՊԱՏ-ի մեքենան օդանավակայանի ճանապարհից աջ թեքվեց և շարունակեց երթը դեպի Հարավ-արևմտյան զանգված, Դեմիրճյանի մեքենան արգելակեց։ Կանգ առան նաև մյուս երկու մեքենաները։ Մի քանի րոպե անց առջևից գնացող ավտոտեսուչի մեքենան ետընթաց եկավ-կանգնեց Դեմիրճյանի մեքենայի առջև, կապիտանը զարմացած դուրս եկավ մեքենայից, մոտեցավ Դեմիրճյանին և …

-Այ տղա, ո՞ւր ես գնում,- հարցրեց Դեմիրճյանը։

-Ստեփանավան, ընկեր Դեմիրճյան։

-Ինչո՞ւ…

- Ձեզ ենք ուղեկցում։

-Կապիտան, ի՞նչ է, ես Ստեփանավանի ճանապարհը չգիտե՞մ։

-Մենք պարտավոր ենք…

- Կապիտան, ես իմ երկրում ոչ մեկից չեմ վախենում, իսկ դուք ավելի կարևոր գործ կունենաք։ Գնացեք…

Այսօր, երբ մեր ամենաշարքային պաշտոնյային ուղեկցում են սափրագլուխների մի ամբողջ վաշտ ու մեկ տասնյակից ավելի «ջիփեր», ակամայից հիշում եմ այդ դեպքը։ Հիրավի, ժողովրդի ծոցից դուրս եկած ղեկավարը, որին մարդիկ պարզապես պաշտում էին, ո՛չ պահակախմբի կարիք ուներ, ո՛չ էլ ուղեկցող «ջիփերի»։ Նա իր ժողովրդի զավակն էր ու ողջ գիտակցական կյանքը նվիրեց հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելուն։

Այսպիսին էր Դեմիրճյանը՝ համեստ ու մարդկային…

 

                                                                                                                                             Լևոն Ազրոյան

47-ամյա կին է կալանավորվելՔրեական ոստիկանությունը 2025 թվականին առգրավել է 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոցներGivenchy-ն թողարկել է «The Snatch» պայուսակը, որը կդառնա 2026 թվականի խորհրդանիշը Եվս 20 երկիր միացել է Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին»․ Իրանի կողմից մեզ վնաu հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական պատասխանի․ ՆեթանյահուՍա պատմական հանդիպում է․ Սպիտակ տան մամուլի քարտուղարը՝ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մասինՎաղուց ժամանակն է քայլ առաջ կատարել դեպի եվրոպական առաջնություններ․ Բերեզովսկին՝ Սպերցյանի մասին«Լիվերպուլը» կապ է հաստատել Ալոնսոյի ներկայացուցիչների հետ․ մարզիչը կարող է վերդառնալ Պրեմիեր լիգաՃապոնական Հոկայդո կղզում գրեթե 1,000 գնացքի երթևեկություն դադարեցվել է տեղացած առատ ձյան պատճառովՆահանգապետ Թիմ Ուոլզը զանգահարել է ինձ՝ խնդրելով միասին աշխատել Մինեսոտայի հարցում․ ԹրամփԵթե որևէ մեկը կարծում է, որ Եվրամիությունը կարող է պաշտպանվել առանց Միացյալ Նահանգների, թող շարունակի երազել․ ՌյուտեՀրդեհ՝ հացի փռումՓաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից Ի՞նչ նվիրել տղամարդկանց հունվարի 28-ին․ Idram&IDBankԵԽԽՎ-ում բանաձև է ընդունվել Բաքվում պահվող հայերի ազատ արձակման պահանջով Տարեցների դեպրեսիան կարող է վկայել Պարկինսոնի հիվանդության և դեմենցիայի մասին. General PsychiatryԻնչպե՞ս ստեղծել 300.000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանՊուտինը հաճույքով անձամբ է ցուցադրում Էրմիտաժի գանձերը օտարերկրյա հյուրերին. ՊեսկովԻդրամը ֆինանսական գրագիտության դաս է անցկացրել ՌոբոՏոնի մասնակիցների համարՀսկայական աստերոիդը «շեղել» է Լուսինը ներսից. չինացի գիտնականների նոր հայտնագործությունըԻդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասինՀայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Անդրե Կալիզիրը պաշտոնապես ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերաՕնլայն վարկ AMIO Mobile-ում30-ամյա տղամարդիկ Իրանի քաղաքացուն պատկանող պահեստից տարել են 14 մլն դրամի զովացուցիչ ըմպելիքԱՄՆ-ն Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիների Մենք գիտենք՝ ինչ է պետք անել․ «Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի մասինՌուս ուղղափառ եկեղեցում նշել են՝ ինչ պատճառով կարող են մերժել եկեղեցական պսակադրությունըԻսրայելական բանակը հայտարարել է Գազայից վերջին պատանդի մարմինը վերադարձնելու մասինԱՄԷ-ն թույլ չի տա իր տարածքից Իրանի վրա որևէ հարձшկում․ ԱԳ նախարարություն Ես հանդիպեցի նոր սերնդին՝ ներկայացնելու, թե ինչպես է մեր տնտեսական ծրագիրը փոխելու նրանց կյանքը. Նարեկ ԿարապետյանՄարինկա Խաչատրյանի ձմեռային ֆոտոշարքը Հնդկաստանը պատրաստվում է կտրուկ նվազեցնել ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը՝ մինչև 40 տոկոսԹեհրանը չի ձգտում հակամшրտության և պшտերազմի կողմնակից չէ, բայց պատրաստ է պաշտպանել երկիրը․ Մոհամմադ-Ռեզա ԱրեֆԶելենսկին հաստատել է այս շաբաթ նոր եռակողմ հանդիպումը PTPN2 գենի վնասվածքը հանգեցնում է աղիքային բորբոքման. Gut Microbes Ոստիկանները «Զվարթնոց»–ում հայտնաբերել են կողոպուտի համար Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողինԱՄՆ ավիակիր հարվածային խումբը Հնդկական օվկիանոսում մտել է CENTCOM-ի ջրեր. Fox NewsԵրևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի աշխատանքային գործունեությունըԼեհաստանը Կիևին 130 գեներատոր է փոխանցել Պարեկները նախորդ շաբաթ ծառայության ընթացքում հայտնաբերել են 368 ոչ սթափ վարորդ Տղամարդը փոքրիկ աղջկան թողել է, որ ալիգատորներն ուտեն՝ նրա մոր հետ վիճելուց հետո Բիանկա Սենսորին՝ տպավորիչ կերպարով. արծաթագույն total look Քանիեի հետ զբոսնելիս Վենետիկի «անիծված» պալատը, որը կապված է սպանությունների և ինքնասպանությունների հետ, վաճառվում է 17 միլիոն ֆունտովԱկտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա. ԿոբախիձեԳվարդիոլան թվարկել է այն ֆուտբոլիստներին, ովքեր չեն կարողանա օգնել թիմին Չեմպիոնների լիգայի «Գալաթասարայի» դեմ առաջիկա հանդիպմանըԵրևան-Գյումրի ճանապարհին բեռնատար է այրվել ԵՄ երկրները հաստատել են ռուսական գազի ներմուծման լիակատար արգելքը՝ սկսած 2027 թվականից Եղվարդ-Աշտարակ ճանապարհին բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու «Volkswagen»-ը Վճարումների հնարավորությունների կարևոր փոփոխություն Team Telecom Armenia-ի բաժանորդների համարՀույս ունենք, որ մարդիկ կհասկանան՝ ընդդիմադիր մանդատը իրենց ոչինչ չի տալու. Նաիրի Սարգսյան