Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ Է վարում Թբիլիսիում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որն ապրիլի 17-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել Է Վրաստան, բանակցություններ Է վարում Թբիլիսիում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նրան արդեն ընդունել Է Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն: Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն Է ձեռք բերվել, որ Վրաստանի վարչապետ ԳԵորգի Կվիրիկաշվիլին շաբաթվա վերջին կայցելի Իրան:
Իրանի ԱԳ նախարարի այցի շրջանակներում նախատեսված Է նրա հանդիպումը հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Նաեւ կկայանա վրաց-իրանական գործարար համաժողով:
«Երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ կարեւոր Է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի պլանավորված այցն Իրան, որը տեղի կունենա ընթացիկ շաբաթվա վերջին: Այսօր մենք միասին հանգամանորեն քննարկեցինք այցի, այդ թվում՝ այն հանդիպումների նախապատրաստման հարցերը, որոնք կանցկացվեն Թեհրանում»,-ասել Է Ջանելիձեն մամուլի ասուլիսում:
Կողմերը հույս են հայտնել, որ փոխադարձ այցերը կխթանեն Վրաստանի եւ Իրանի երկկողմ հարաբերությունների խորացումը, հաղորդել Է Sputnik-ը:



