Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրացույցի սարսափելի օրը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Armenia24.info-ն գրում է.

Ամսվա 13–րդ օրվա և ուրբաթի համադրումը շատերի մոտ սնահավատության նոպա է առաջացնում: Որոշ մարդիկ գտնում են, որ այդ օրը մեծանում է դժբախտ պատահարների հավանականությունը: Հավատալ դրան, թե՝ ոչ, յուրաքանչյուր մարդու անձնական գործն է:
13–ը վատ թիվ էր համարվում Հոմերոսի «Իլիականում»: Այդ թվի մասին վատ է արտահայտվել նաև Ցիցերոնը: Հին հրեական Կաբբալայում կային Չարի 13 ոգիներ, Աստվածաշնչում հիշատակվող Հուդան, որ դավաճանեց Քրիստոսին, նրա 13–րդ աշակերտն էր:

Մյուս կողմից էլ փաստ է, որ այդպիսի օրերին, իրոք, բավականին հաճախ են դժբախտ դեպքեր լինում: Վերհիշենք նրանցից մի քանիսը:

Հոկտեմբերի 13 1307 թիվ

Ուրբաթ օրը, 1307 թ. հոկտեմբերի 13–ին ֆրանսիական Ֆիլիպ ΙV արքան հրամայեց ձերբակալել Տաճարական օրդենի ասպետներին, նրանց մեղադրելով հերետիկոսության և հակապետական գործունեության մեջ: Նրանց ղեկավարները մահապատժվեցին խարույկի վրա:

Հունվարի 13 1905 թիվ

Ռուսական առաջին հեղափոխության սկիզբը ողբերգությամբ պսակվեց ոչ միայն Պետերբուրգում: Մայրաքաղաքային «Արյունոտ կիրակիից» չորս օր անց 15 հազար բանվորներ Ռիգայում բողոքի ցույցի ելան իրենց համերաշխությունը հայտնելով Պետերբուրգի բանվորությանը: Ցույցը ցրվեց բանակի ուժով: Զոհվեց 22 մարդ: Հաջորդ օրը Ռիգայում համընդհանուր գործադուլ սկսվեց:

13 դեկտեմբերի 1907 թ.

Ժայռերին բախվելով կործանվեց յոթկայմանի հսկա «Թոմաս Ու. Լոուսոն» նավը: Հետաքրքիրն այստեղ այն է, որ նավը կոչված էր ամերիկյան գործարար և գրող Լոուսենի անունով, որ գիրք էր գրել «Ուրբաթ 13 – ին» անվանումով:

Մարտի 13 1934 թիվ

Սարատովի երկաթուղային կամուրջը կառուցվում էր շինարարական կոպիտ խախտումներով: Հաջորդ տարի, գլխավոր շին կազմակերպության փոփոխումից հետո աղետ տեղի ունեցավ: Կամրջի մի թռիչքը ծռվեց և կամուրջն սկսվեց քանդվել: Շինարարներն այդ ժամանակ ճաշում էին կամրջի վրա: Ըստ տարածված լուրերի` զոհվեց մոտ 150 մարդ:
13 նոյեմբերի 1942 թ.

Սողոմոնյան կղզիների մոտ տեղի ունեցավ արյունալի ծովային ճակատամարտ ԱՄՆ – ի և Ճապոնիայի նավատորմերի միջև: ԱՄՆ–ի նավատորմը, որ ներկայացնում էր դաշնակիցների ուժերը, ծանր պարտություն կրեց:

13 հունիսի 1947 թ.

Արևմտյան Վերջինիայի (ԱՄՆ) Երկնագույն լեռնաշղթայի վրա կործանվեց Douglas C-54 ինքնաթիռը, որի հետևանքով զոհվեցին 50 մարդ:
13 մայիսի 1949 թ.

Նովոսիբիրսկի մոտ կործանվեց ԻԼ — 12 ինքնաթիռը, 25 մարդ զոհվեցին:

13 հուլիսի 1956 թ.

ԱՄՆ–ի Նյու Ջերսի նահանգում վթարի ենթարկվեց Douglas Liftmaster ինքնաթիռը: Այս աղետը 46 մարդու կյանք խլեց: Հետաքրքիր է, որ դա համար 13 երթուղին էր:

Նոյեմբերի 13 1970 թիվ

Բանգլադեշը ցնցվեց հզոր արևադարձային ցիկլոնից: Երկու օրվա ընթացքում մրրիկից ու ալեկոծությունից զոհվեցին 300–500 հազար մարդ: Մարդկային կորուստների տեսակետից դա ամենամեծն էր պատմության մեջ:

Հոկտեմբերի 13 1972 թ.

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում վայրեջքի պահին կործանվեց Ил-62 ինքնաթիռը, որ Փարիզից էր վերադառնում: Զոհվեցին 164 ուղևորներ և անձնակազմի 10 անդամներ: Աղետի պաշտոնական վարկածն այն էր, որ ինքնաթիռը կորցրել է կառավարումը գիշերավա եղանակային վատ պայմանների և կայծակի պատճառով: Ենթադրվում էր նաև ահաբեկչություն, քանի որ ինքնաթիռի բեկորների վրա գազի հետքեր գտան: Ուղևորների թվում քիչ չէին Չիլիի քաղաքացիները, իսկ այդ օրերին Չիլիում, ինչպես հայտնի է, հեղափոխական իրադարձություններ էին տեղի ունենում: «Սև արկղերի» վերծանումը, ցավոք, վթարի պատճառի մասին վերջնական պատասխան չտվեց, իսկ աղետը դասվեց ամենաքիչ ուսումնասիրվածների շարքին: Իր ժամանակի համար զոհվածների թվով այն ամենախոշորն էր աշխարհում:

13 հոկտեմբերի 1972 թ.

Այդ նույն օրը Անդերում աղետի ենթարկվեց FH-227 փոքր ինքնաթիռը, որ չվերթ էր կատարում ուրուգվայական Մոնտեվիդեոից չիլիական Սանտյագո: Ցիկլոնից դուրս գալու պահին ինքնաթիռի թևը կպավ սարին, որն էլ աղետի պատճառ դարձավ: Այս դեպքը լեգենդ դարձավ, այն բանի շնորհիվ, որ կենդանի մնացած ուղևորները 70 օր շարունակ մնացին ձյունապատ բարձր լեռներում: Նրանցից ոմանք լուրջ վնասվածքներ ունեին: Նրանք պայքարում էին ձյունահոսքերի ու սովի դեմ: Կերան նույնիսկ իրենց մեռած ընկերների դիակներից: Անձնակազմի 5 անդամերից և 40 ուղևորներից աղետից հետո կենդանի մնացին 29, սրանցից էլ 13 մահացան ստացած վերքերից, սովից ու ցրտից: Միայն 16 մարդ փրկվեց այս չվերթից: 1993 թ. Կինոռեժիսեոր Ֆրենկ Մարշալլը գեղարվեստական կինոնկար նկարահանեց այս իրադարձության մասին: Կինոնկարը կոչվում է «Ապրողները»:

Հուլիսի 13 1990 թ.

1990 թ. հուլիսի 13–ին 43 լեռնագնացներ, որ բարձրանում էին Պամիրի լեռների Լենինի պիկ կոչվող գագաթը, ծածկվեցին ձյունահյուսքի հաստ շերտով: Նրանց կեսից ավելին լենինգրադցիներ էին: Ձյան ու սառույցի հսկայական խյուսը ծածկեց նրանց անվտանգ վայրում, ուր նրանք ճամբար էին դրել: Ճամբարում գտնվողները փորձեցին փախչել ձնահյուսքից, բայց դա նրանց չհաջողվեց: Հրաշքով փրկվեցին միայն երկուսը: Վարկած կա, որ ձնահյուսքը հրահրվել էր այդ օրը Չինաստանում կատարված միջուկային ստորերկրյա փորձարկման պատճառով, որի հարվածող ալիքը հասել էր մինչև Տաջիկստան: Զոհված լեռնագնացների մեծ մասի մարմինների մնացորդները հայտնաբերվեցին միայն 18 տարի անց՝ 2008 թվականին:

Հունվարի 13 2012 թ.

Այդ ուրբաթ օրը մեծ վթար տեղի ունեցավ Իտալիայի ափերի մոտ: Զբոսաշրջային «Costa Concordia» նավը լողում էր իր սովորական երթուղով, նա չափազանց շատ մոտեցավ ափին և նստեց ծանծաղուտում: Նավի վրա ճեղք առաջացավ, թեքվեց ու շրջվեց: Նավի վրա 4200 մարդ կար, 32 զոհվեց: Նավի հրամանատար Ֆրանչեսկո Սկետտինոն հարցաքննության ժամանակ խոստովանեց, որ դիտավորյալ է նավը մոտեցրել ափին, որ ողջունի այնտեղ կանգնած ընկերոջը: Նա դատապարտվեց 16 տարվա բանտարկության:

Նոյեմբերի 13 2015 թիվ

Մեկուկես տարի առաջ ամենախոշոր ահաբեկչությունը տեղի ունեցավ Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ: Ծայրահեղական իսլամական կազմակերպության մի քանի խմբեր համարյա միաժամանակ գրոհեցին մի քանի օբյեկտների վրա: Հզոր պայթյուն կատարվեց Սեն–Դենիի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտ, Փարիզի մի քանի ռեստորաններում իսլամականները կրակ բացին հաճախորդների վրա, «Բատակլան» համերգասրահում պատանդներ վերցրին և հետո էլ գնդակահարեցին նրանց: Զոհվեցին 130 մարդ, 368 մարդ վիրավորվեց, որից 100–ից ավելին՝ ծանր: Չորրորդ անգամ Ֆրանսիայի ողջ պատմության ընթացքում երկրում մտցվեց արտակարգ դրություն:

Հայկազ Մարգարյան

Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը