Ի՞նչ կարող են պատմել Ձեր առողջության մասին ձեր ոտքերը
ԼԱՅՖMed.news.am-ը գրում է.
Աչքերը հոգու հայելին են, սակայն ոտքերը, մասնագետների խոսքով, կարող են շատ բան պատմել Ձեր առողջության մասին: Ահա թե ինչ է պատմում պոդիատր Նյու Յորքից Օլիվեր Զոնգը:
Սառը ոտքեր. եթե ոտքերը միշտ սառն են, դա կարող է վահանաձեւ գեղձի աշխատանքի խնդիրների մասին, հատկապես եթե Դուք չոր մաշկ ու մազեր ունեք եւ արագ եք հոգնում:
Այտուցված բութ մատներ. այտուցված ու կարմիր բութ մատները վկայում են հոդատապի մասին, որը արտրիտի մի տեսակ է եւ բուժում չստանալու դեպքում կարող է բացասաբար անդրադառնալ երիկամների վրա:
Անհասկանալի անզգայացում. Որոշ դեպքերում այն կարող է մատնանշել ցրված սկլերոզը, նյարդային հիվանդությունը, ֆիբրոմիալգիան կամ դիաբետը:
Այտուցված ոտքեր. եթե ոտքերն այտուցվում են եւ մնում են այդպես 2-3 օր, դա կարող է երիկամների կամ սրտի հիվանդությունների մասին խոսել:
Դեղին, թեպոտվախ ոտքեր. այս խնդիրը կարող է խոսել սնկային ինֆեկցիայի մասին:



