Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի հանրաքվեի արդյունքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախօրեին Թուրքիայում անցկացված հանրաքվեն երկրի ինքնիշխան գործն է: Ապրիլի 17-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն:
«Մենք կարծում ենք, որ բոլորը պետք է հարգանքով վերաբերվեն թուրք ժողովրդի կամարտահայտությանը»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը կարծիք էր հայտնել, որ հանրաքվեի արդյունքները թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կստիպեն գործել «խաղի անթույլատրելի կանոնների սահմանագծին»: Խորհրդարանականն ընդգծել էր, որ էրդողանը ձգտում է անձնական իշխանության ուժեղացմանը եւ փաստացի հրաժարվում է եվրաինտեգրումից:
Թուրքիայում խորհրդարանականից նախագահական կառավարման ձեւի անցնելու մասին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ավարտվել է դրա կողմնակիցների աննշան առավելությամբ: Նախնական տվյալներով՝ նրանք ստացել են ձայների 51,2 տոկոսը, որը 1,25 մլն ձայնով ավելի է, քան ստացել են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները:



