Apple-ի համահիմնադիրը կանխագուշակել Է, որ մարդիկ կապրեն անապատում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆApple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը պատմել Է իր այն տեսլականի մասին, թե աշխարհում ինչ տեղի կունենա 2075 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով USA Today-ին:
Նրա խոսքով՝ Apple ընկերությունը «գոյություն կունենա երկար ժամանակ, ճիշտ ինչպես IBM-ն», որը հիմնվել Է 1911 թվականին: «Ծիծաղելի կլիներ, եթե Apple-ը չապրեր մինչեւ 2075 թվականը: Նույն բանը վերաբերում Է նաեւ Google-ին ու Facebook-ին»,- կարծում Է նա:
Վոզնյակը նաեւ պատմել Է, որ 2075 թվականին մարդիկ կապրեն անապատներում, քանի որ դա իդեալական վայր Է ապագայի՝ զրոյից ստեղծված քաղաքի համար: Նրա կարծիքով՝ մարդկանց կյանքում կարեւոր դեր կխաղա արհեստական ինտելեկտը:
Տիեզերքի նվաճման վերաբերյալ Վոզնյակը նույնպես բավականին լատատեսորեն Է տրամադրված: Նա համոզված Է, որ մինչեւ 2075 թվականը մարդկանց կհաջողվի բնակեցնել Մարսը, եւ այն կդառնա երկրաբնակների արդյունաբերական կենտրոնը: Apple-ի համահիմնադիրը կարծում Է, որ միաժամանակ մարդիկ կկարողանան կապ հաստատել արտամոլորակային ռասաների հետ:
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
5
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով



