Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում ապրիլի 17-ին գումարվելու է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկման հարցերից է լինելու երկրում արտակարգ դրության պահպանման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին A Haber-ի հետ զրույցում հայտնել է փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին:
«Ազգային անվտանգության խորհրդում կքննարկվի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը»,- հայտնել է նա:
Թուրքիայի փոխվարչապետը բացառել է հանրաքվեից հետո արտահերթ ընտրություն անցկացնելու հնարավորությունը` ասելով, որ նման հարց խորհրդի օրակարգում ընդգրկված չէ:
Թուրքիայում արտակարգ դրություն էր հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 20-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 11-ին, ապա նաև հունվարի 3-ին երկարաձգվել էր 90-ական օրով:



