Իրանի պաշտպանության նախարարը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հույս է հայտնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հույս է հայտնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը, այս մասին Դեհղանը խոսել է Թեհրանում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ:
«Հաշվի առնելով ներկա իրադրությունը` մենք հավատացած ենք, որ տարածաշրջանը չի կարող դիմակայել ևս մեկ ճգնաժամի և վտանգի: Հետևաբար, մենք հուսով ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը պարտավորություն կստանձնեն հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և կկանխեն ճգնաժամի հետագա լարումը` թույլ չտալով արտաքին և անտեղի միջամտություն»,- նշել է Իրանի պաշտպանության նախարարը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



