Այսօր հանգուցյալների հիշատակին նվիրված օր է` մեռելոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր հանգուցյալների հիշատակին նվիրված օր է՝ մեռելոց: Երեկ Հայ եկեղեցին նշում էր Քրիստոսի Հարության տոնը, և ինչպես այս, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու մյուս տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցում կատարվում է մեռելոցին նվիրված հատուկ կարգ, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմներին:
Տաղավար տոներ են կոչվում Հայ Առաքելական եկեղեցու հինգ Տերունի տոները, որոնք ունեն շաբաթապաս (Պահք), նավակատիք, մեռելոց և տևում են մի քանի օր։ Այդ տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի և Խաչվերաց։
Կառավարության որոշմամբ՝ այսօր ոչ աշխատանքային օր է: 2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



