Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները 55% են հավաքում. նախնական արդյունքներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի անցնելու կողմնակիցները հաղթում են հանրաքվեում՝ հավաքելով 55% ձայն: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նման տվյալներ են հրապարակվել քվեարթերթիկների 69%-ի մշակումից հետո:
Սակայն քվեների հաշվմանը զուգահեռ նախագահական համակարգի կողմնակիցների թիվը պակասում է. 24% քվեաթերթիկների հաշվման ժամանակ կողմ ձայների թիվը 63.4% էր:
Կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները զգալի տարբերությամբ հաղթում են Անկարայում, Ստամբուլում եւ թուրքական նահանգների մեծ մասում, բացառությամբ հարավ-արեւելյան քրդաբնակ նահանգների (Դիարբեքիր, Վան, Աղրը, Մարդին եւ այլն), ինչպես նաեւ միջերկրածովյան եւ էգեյան ափերի նահանգներում (Անթալյա, Մերսին, Մուղլա, Իզմիր):
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



